Մանրամասներ երեկ վթարի ենթարկված հնդիկ ուսանողների առողջական վիճակի մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել էին ԵՊԲՀ-ի ազգությամբ հնդիկ 4 ուսանողներ:
Տուժածներն անմիջապես տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
ԵՊԲՀ-ից հայտնում են, որ համապատասխան հետազոտություններից հետո Արարատ ԲԿ-ից 2 տուժածները դուրս են գրվել, իսկ մյուս 2-ը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նախնական տվյալներով Երևան տեղափոխված 2 տուժածերից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսինը՝ ծանր:
Այս պահին Արարատի ԲԿ-ում է գտնվում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Բարսեղյանը, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ միջազգային հարցերով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնը հրատապ կերպով կազմակերպել է անհրաժեշտ գործողությունները, ներկա պահին տուժածները անցնում են բոլոր հետազոտությունները:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մամուլ.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով