Մահացել է հայ ազգի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանը

Загрузка...

Այսօր առավոտյան մահացել է ռուսաստանաբանակ հայ գործարար Լևոն Հայրապետյանը, ով ձերբակալվել էր 2014 թ-ին, իսկ 2016 թ-ից գտնվում էր Մորդովայի բանտում, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:

Հայրապետյանը ընդամենը 68 տարեկան էր: Ըստ լրագրող Վահե Ավանեսյանի, ով էլ հենց հայտնել է գործարարի մահվան լուրը, հայ գործարարի վերջին ցանկությունն է եղել հուղարկավորվել ծնողների կողքին:

Նշենք, որ Լևոն Հայրապետյանը մեղադրվում է իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիան ներկայացնող նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից` իր որդու դատավճիռը մեղմելու նպատակով 700 000 դոլար վերցնելու մեջ: Ըստ քննության, Հայրապետյանը գումարը վերցնելուց հետո էապես չի կարողացել ազդել դատավճիռը մեղմացնելու վրա, ինչի արդյունքում Իզմեստևը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թ-ի հուլիսին` Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո։

Նշենք նաև, որ Հայրապետյանն ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում։ Համարվում է Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության ամենախոշոր ներդրողը։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչկավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար ), որը ներկայիս օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։

Հենց Լևոն Հայրապետյանն էր, որ 2008 թ-ին նախաձեռնեց 700 երիտասարդների համաժամանակյա պսակադրությունը՝ Շուշիում և Գանձասարում, ինչն իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ամբողջ Հայաստանում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...