«Հրապարակ». Մինչդեռ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում չէր

«Հրապարակ» թերթը գրում է. Հոկտեմբերի 7-ին Սերժ Սարգսյանը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի եւ այլոց հետ Սյունիքում էր՝ Սպարապետի օրվան նվիրված տոնակատարություններին էին մասնակցում։ Նրանք այցելել են Մխիթար Սպարապետի գերեզմանին, ապա՝ Գորիսում Ակսել Բակունցի տուն-թանգարան, իսկ օրվա վերջում, մարզի քաղաքական էլիտայի հետ, Խնձորեսկում ներկա են եղել տոնական համերգին: Մինչդեռ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում չէր, փոխարենը՝ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, բավականին կայտառ տրամադրությամբ մասնակցում էր Էջմիածին քաղաքի տոնին։ Պատճառը ոչ միայն այն է, որ ԵԿՄ անդամ Սուրիկ Խաչատրյանը բավականին մտերիմ է գեներալ Մանվելի հետ, այլեւ բիզնես կապեր ունի այս քաղաքի մեկ այլ գեներալի՝ Սեյրան Սարոյանի հետ: Հիշեցնենք, որ նա ներդրումներ է արել Սարոյանի «Վաղարշապատ» գինու գործարանում:

«Հրապարակ» թերթ

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով