«ՀԺ». ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՄՆԱՆ ՈՒԺԵՂՆԵՐԸ

«Հայկական Ժամանակը» գրում է. ՀՀ կառավարության երեկվա նիստում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գործադրի հավանությանը ներկայացրեց մի օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել ուղևորափոխադրում իրականացնող երթուղիների միասնական ցանց:

Այս որոշմամբ փոփոխություն է նախատեսվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում: Այս փաթեթը հավանության արժանանալուց հետո կներկայացվի Ազգային Ժողով:

Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները մեկ փաթեթով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արդյունքում կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային համակարգ և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ:

 

Ավելին՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով