Հանցավոր խմբավորման պարագլուխ Արթուր Վարդանյանը դատի է տվել ԱԱԾ-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2015թ. նոյեմբերի 25-ին ազգային անվտանգության ծառայության կողմից Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցավոր խմբավորման պարագլուխ Արթուր Վարդանյանը դատի է տվել ազգային անվտանգության ծառայությանը եւ ՀՀ ոստիկանությանը՝ պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանության համար:

Իսկ ինչի՞ մասին է խոսքը: Ինչպե՞ս են ոտնահարվել Արթուր Վարդանյանի պատիվն ու արժանապատվությունը: Նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը թերթին հայտնեց, որ «Արթուր Վարդանյանի ձերբակալման ժամանակ պետական լիազոր մարմինների կողմից տեսանյութ հրապարակվեց, որտեղ երեւում էր, որ Արթուր Վարդանյանը նստած էր կիսամերկ վիճակում:

Ավելի քան ակնհայտ էր, որ օպերացիան ավարտված էր, բոլորին նստեցրել էին բազմոցին՝ այդ թվում իմ պաշտպանյալին: Մի կողմ թողնենք անմեղության կանխավարկածը, մի կողմ թողնենք, թե պետական լիազոր մարմինները սկզբում հայտնեցին, որ տեռորիստական ակտ պետք է անեին, բայց այսօր գործը գտնվում է դատարանում եւ միանգամայն այլ ֆորմատով է քննվում: Բայց կոնկրետ դեպքը մենք դիտում ենք պատվի եւ արժանապատվության հետ կապված աղերս ունեցող հարց եւ դրա համար մտել ենք դատարան»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 «Ժողովուրդ» թերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով