Հայտարարություն. ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթի հաղթող մասնակիցների որոշման և պայմանագիր կնքելու որոշման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունում 2017 թ. հոկտեմբերի 20-ին կայացել է «ՀՀՄՆՔՎ-17/1» ծածկագրով հայտարարված Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գնիշիկ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մագելանի», «Արջի», «Մոզրովի», Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արենի 1» («Թռչունների») և Արագածոտնի մարզի Աղձք համայնքի վարչական տարածքում գտնվող «Քարե դռներ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրման մրցույթի հայտերի գնահատման արդյունքում ըստ չափաբաժինների հաղթող մասնակիցների գնահատման արդյունքների ամփոփման, հայտարարման և հաղթող մասնակիցների որոշման նիստը:

Մրցութային հանձնաժողովի 2017 թ. հոկտեմբերի 20-ի նիստի N 3.1 որոշմամբ մրցույթի ըստ չափաբաժինների ընտրված (հաղթող) են ճանաչվել հետևյալ մասնակիցները:

Մրցույթի հրավերի 8.8-րդ կետի համաձայն` անգործության ժամկետ է սահմանվում սույն հայտարարությունը հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից մինչև 5-րդ օրացուցային օրը ներառյալ ընկած ժամանակահատվածը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ներբեռնել մրցութային հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 20-ի նիստի N 6 արձանագրությունը և պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով