Հայկական ֆուտբոլը նման Է քաղցկեղով հիվանդի. «Ասպարեզ»

Հայաստան-Լեհաստան (1-6) խաղում երբ մերոնք արդեն 25-րդ րոպեին հերթական մանկական սխալից հետո երրորդ գոլը բաց թողեցին, մտածեցի, որ սա այն կետն է, որն ի ցույց է դնում ամբողջ հայկական ֆուտբոլի հիվանդ լինելը:

Հավաքականը, մեծ հաշվով, տվյալ երկրի ֆուտբոլի հայելին է, հետևաբար այն, ինչ տեսնում ենք դաշտում Հայաստանի ընտրանու կատարմամբ, ցույց է տալիս մեր ունեցած ֆուտբոլի դեմքը: Բայց այնպես չէ, որ մի ամբողջ համակարգ նոր է հիվանդացել: Մեր ֆուտբոլի հիվանդ լինելու ախտանիշները երևում էին դեռ «Եվրօ-2016»ի ընտրական շրջափուլում, գուցէև դրանից էլ առաջ:

Պարզապես ԱԱ-2018 ի այս վերջին փուլում ամբողջական պատկերն է ներկայանում մեզ: Որ մեր ֆուտբոլը հիվանդ է, ապացուցում է հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հուսահատությունը, որը կարծես իր պացիենտին (հիվանդին-Խմբ.) բժշկելու առաքելութիուն է ստանձնել, բայց տեսնում է, թէ ինչպէս է հիվանդն իր ձեռքից գնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամենացավալին այն է, որ հենց վերջինս չի հավատում ինքն իրեն: «Բոլոր ֆուտբոլիստները պէտք է փորձեն իրենք իրենց վրա աշխատել: Պարզ է, մարզիչը միշտ էստեղ կնստի, պատասխանատվությունը միշտ իր վրա կվերցնի, բայց արդեն ժամանակն է նաև, որ ֆուտբոլիստները սկսեն մտածել պատասխանատվության մասին:

Ավելի լավ է էստեղ հիմա գետինը մտնէի, քան նստեի ու խաղից հետո պատասխանեի այս հարցերին», այդ-խաղի ասուլիսում նշեց Պետրոսյանը: Մարզչի ու հավաքականի և ընդհանրապես հայկական ֆուտբոլի երկրպագուների հուսահատությունը խորացնում է այն, որ ելք գրեթէ չի երևում: Ելքին չի հավատում նաև Պետրոսյանը, ու մնում է հուսալ. «Եթե սկսեմ պատմել, թե ելքը որն է, դա անհնար բան է կամ էլ բարի ցանկություն կլինի:

Ելքը այն է, որ լավ, ուժեղ առաջնություն ունենանք, ֆուտբոլիստներ ունենանք, որոնք եվրոպական ավելի բարձրակարգ ակումբներում կխաղան: Դա է ելքը, որն էս պահին անհնար է, բայց ինչպէս ասում են, հույսը վերջում է մահանում, մնանք հույսով»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետո գլխավոր մարզիչը իբրև ելք դիտարկում է արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելը, քանի որ հերթափոխի՝ երիտասարդական հավաքականի խաղացողների հետ առանձնապես հույսեր չի կապում, որովհետև նրանք չեն աճում՝ ինչ-որ կետից սկսած. «Մեր միակ ելքը դրսից Բայրամյանի, միվս-միվսի պէս ֆուտբոլիստներին հավաքական բերելն է, այսինքն՝ մեզ թարմ արիուն է պետք անպայման»:

Բայց արտերկրում ֆուտբոլիստ դարձած խաղացողներին հավաքական բերելն իրականում ժամանակավոր լուծում է, եթէ հայաստանյան ակումբները չեն մտածում կամ վատ աշխատանքի պատճառով չեն կարողանում որակյալ կադրեր ապահովել հավաքականների համար, ուրեմն ժամանակ առ ժամանակ բոլորս կանգնելու ենք այս նույն կոտրած տաշտակի առաջ:

 

Ավելին ̀ այստեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով