Կոչումը տրվում է, որպեսզի «Հայփոստը» վերցվի՞, թե՞ Էռնեկյանն ինքն է հրաժարվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը կարող է 2018 թվականին դառնալ «Հայփոստ» ընկերության սեփականատեր:

Հայաստանի կառավարությունն օրերս հայտարարեց ընկերությունը մասնավորեցնելու մտադրության մասին: «Հայփոստը» ներկայումս հավատարմագրային կառավարման է հանձնված արգենտինահայ գործարար և բարերար Էդուարդ Էռնեկյանին, որը հավատարմագրային կառավարում է իրականացնում նաև «Զվարթնոց» օդանավակայանում:

Էռնեկյանը նախօրեին նախագահական նստավայրում ստացավ Ազգային հերոսի կոչում՝ որպես Հայաստանի զարգացմանը նպաստող գործիչ: Արդյոք կոչումը տրվում է, որպեսզի «Հայփոստը» վերցվի՞, թե՞ Էռնեկյանն ինքն է հրաժարվում կամ մտադիր հրաժարվել ընկերության կառավարումից: «Հայփոստի» մասնավորեցման փորձ նախկինում էլ եղել է, բայց անհաջող:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետո ոլորտում կայունություն հաստատվեց հենց այն բանի շնորհիվ, որ հավատարմագրային կառավարումը ստանձնեց Էռնեկյանը: Այժմ խոսվում է մասնավորեցման մասին և որպես գնորդ նշվում Սամվել Կարապետյանի անունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով