Կարեն Կարապետյանը կրկին դժգոհել է Արամայիս Գրիգորյանի աշխատանքից, բայց որևէ մեկը չի պատրաստվում նրան պաշտոնանկ անել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ բացասական է գնահատել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի գործունեությունը: Պատճառը աղբահանության ոլորտում աշխատանքների ոչ պատշաճ իրականացումն է:

Եվ Կարեն Կարապետյանն այդ աշխատանքները համարելով ոչ բավարար՝ ասել է, թե կարճ ժամանակ անց կրկին կանդրադառնա հարցին: Հետաքրքիրն այն է, որ վարչապետն Արարատի մարզին անդրադարձել էր նաև օրեր առաջ՝ կառավարության նիստի ժամանակ, և կրկին դժգոհ մնացել: Մասնավորապես նա նշել էր, թե Արարատի մարզի մի շարք համայնքներում խիստ անթույլատրելի բնապահպանական իրավիճակ է արձանագրվել:

Բայց չնայած այս ամենին, որևէ մեկը չի պատրաստվում Գրիգորյանին պաշտոնանկ անել. պատճառն էլ ընտրություններում իշխող ՀՀԿ-ին նրա և եղբոր մատուցած անձնվեր ծառայություններն էին: Ընդ որում, Գրիգորյանները ՀՀԿ-ին ծառայում են Դաշնակցությանը «դավաճանելու» գնով»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» օրաթերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով