Կառավարությունը հաստատեց. մնում է արտահոսքը ռուսական մամուլում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. Հայաստանի կառավարությունը նախօրեին հավանության է արժանացրել հայ-ռուսական վարկային մի նոր պատմություն՝ 100 միլիոն դոլարի, որով Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերելու սպառազինություն:

Թե ինչ սպառազինության մասին է խոսքը՝ չի մանրամասնվում: Հավանաբար մանրամասները Ռուսաստանն Ադրբեջանի համար կթողարկի իր լրատվամիջոցներից որևէ մեկի միջոցով, ինչպես արվեց 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով սպառազինության դեպքում: 2015 թվականի աշնանը ռուսական մամուլում, չգիտես ինչպես և ում միջոցով, հրապարակվեց այն սպառազինության ցանկը, որը 200 միլիոն դոլարով Ռուսաստանից ձեռք էր բերելու Հայաստանը:

Ընդ որում, պարզ չէ, թե արդյո՞ք այդ տեղեկատվության հրապարակման համար ռուսական մեդիադաշտում որևէ մեկը ենթարկվեց պատասխանատվության: Ավելորդ է ասել ռուսական պաշտոնական շրջանակներում պատասխանատվության մասին, որովհետև, ի վերջո, այդ շրջանակներից պետք է տեղեկատվությունը տրամադրված լիներ ռուսական մամուլին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մյուս կողմից՝ հրապարակված տեղեկատվությանը անկասկած տիրապետում էին նաև Հայաստանի պաշտոնական շրջանակներ: Հետևաբար տեղ ունի հարցը, թե արդյո՞ք ռուսական մամուլում հենց այդ շրջանակները չէին ապահովել սպառազինության մանրամասների մասին արտահոսքը:

Համենայնդեպս, այդ հարցը Հայաստանում այդպես էլ չդարձավ քննարկման առարկա՝ պարզելու համար, թե ի վերջո՝ ով էր պատասխանատու փաստացի ռազմական գաղտնիք հանդիսացող այդ տեղեկատվական արտահոսքի համար:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժամանակ» թերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով