կաշառքների «գնացուցակը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ 2013թ. դեկտեմբերին Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը դատական համակարգում կոռուպցիոն դրսևորումների մասին հատուկ զեկույց էր հրապարակել՝ ներկայացնելով նաև կաշառքների «գնացուցակը»:

Ըստ այդմ, առաջին ատյանի դատարաններում դատավճիռ կայացնում են 500-10.000 ԱՄՆ դոլարով, վերաքննիչ դատարաններում՝ 2.000-15.000 ԱՄՆ դոլարով, իսկ բարձրագույն ատյանում՝ վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 ԱՄՆ դոլարով: Զարմանալի զուգադիպությամբ՝ վերջին մեկ տարում կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալված դատավորների քրեական գործերում հենց այդ գումարներն են «շեշտվում»:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը, ըստ պաշտոնական մեղադրանքի, 1000 ԱՄՆ դոլար կաշառք էր վերցրել: Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանը՝ 600 ԱՄՆ դոլար, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը և նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը՝ 2 հազար դոլար: Ու զարմանալին այն է, որ 4 տարի առաջ նախկին պաշտպանի ներկայացրած դատական համակարգում պտտվող կաշառքի սակագները չեն փոխվել՝ չնայած երկրում արձանագրված գնաճին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» օրաթերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով