Կայացավ հերթական դատական նիստը

Загрузка...

Այսօր՝ 2017թ.-ի հոկտեմբերի 13-ին, ժամը 15-00-ին տեղի ունեցավ հերթական դատական նիստը Գայանե Մանուկյանն ընդդեմ Լիլիթ Հովակիմյանի գործով:

Սույն դատական նիստի ընթացքում դեռևս քննարկվում է Արթուր Հայրապետյանին, որպես պատասխանող ներգրավելու միջնորդությունը: Սակայն այն վերջնական չքննարկվեց, այն պատճառաբանությամբ, որ հայցվորը նախորդ դատական նիստերի ընթացքում պարտավորվել էր ուղարկել այն ձայնասկավառակը, որը իբրև հիմք պետք է հանդիսանար, թե ինչու պետք է Արթուր Հայրապետյանը ներգրավի, որպես պատասխանող:

Եվ քանի որ այդ ձայնասկավառակը կողմերին, այսինքն պատասխանողներին չէր ներկայացվել և կողմերս ընձեռնված հնարավորություն չունենալով դիրքորոշում հայտնելու տվյալ սկավառակի բովանդակության և հիմքի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց մինչև 2017թ.-ի նոյեմբերի 3-ը, ժամը 17-00, որպեսզի պատշաճ ձևով կողմերին ուղարկվի էլեկտրոնային ձայնագրությունը, կողմերն ու պատասխանողը ունենան իրենց դիրքորոշումները և կարողանան պատշաճ կերպով առարկեն կամ ընդունեն տվյալ միջնորդությունը Արթուր Հայրապետյանին, որպես պատասխանող ներգրավելու հարցի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին 4NEWS.AM կայքում տպագրվել էր մի հոդված, որտեղ USArmenianews.com-ի խմբագիր Գայանե Մանուկյանի գրառումը հայտնվել էր ադրբեջանական մամուլում և 4NEWS.AM կայքը անդրադարձել էր հենց այդ գրառմանը, որն էլ մեկ օր հետո Գայանե Մանուկյանի հերքման հիման վրա հղումով NEWSPRESS.AM կայքին տված հերքումով 4NEWS.AM-ը տեղադրել էր իր կայքում տվյալ հերքումը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...