Ադրբեջանի հանրակրթական դպրոցների ռուսական հատվածի 10-րդ դասարանի պատմության դասագրքերում տպագրվել է ծովից ծով Հայաստանի քարտեզը:
Ինչպես տեղեկացնում է minval.az-ը, կրթության նախարարությունից հայտնել են, որ դասագրքի ադրբեջանալեզու տարբերակում նման բան չկա, իսկ ռուսալեզու տարբերակում տեխնիկական խնդիր է եղել: Ընդ որում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ ծովից ծով Հայաստան չի եղել, պատմության դասագրքերում դրա հիշատակումը «սխալմունք» է:
Նշվում է, որ ծովից ծով Հայաստանի քարտեզով դասագրքերը վերահրատարակվել են ու փոխանցվել դպրոցներին:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հայտնի է, որ դասագիրքը հրատարակվել էր 7.000 օրինակով:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Mamul.am