Խնձորուտ համայնքի ղեկավարը՝ ամբաստանյալի աթոռին

Համայնքի ղեկավարների կողմից չարաշահումների դրսեւորումները շարունակվում են: Այս անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել Վայոց ձորի մարզի Խնձորուտ համայնքի ղեկավար Ժիրայր Նազարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ժիրայր Նազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008-2016թթ. հանդիսանալով Վայոց ձորի մարզի Խնձորուտ համայնքի ղեկավար, Բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ վերանորոգել է համայնքի ներհամայնքային ջրամատակարարման համակարգի մաս կազմող խմելու ջրի խողովակաշարի շուրջ 900մ հատվածը՝ ստորգետնյա մետաղյա խողովակները փոխարինելով պլաստմասսե խողովակներով:

Սակայն իրավապահները պարզել են, որ համայնքի ղեկավարը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանց համայնքի ավագանու որոշման եւ սահմանած պայմանների՝ ինքնուրույն տնօրինել է իրեն վստահված մետաղյա խողովակները, որոնցից թվով 12 հատ, ընդհանուր 87,8մ երկարությամբ խողովակները յուրացրել է իր կարիքների համար՝ դրանց մի մասով պատրաստելով խոտի ծածկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին՝ երբ իրավապահները սկսել են քննություն՝ հասկանալու համար, թե որտեղ է համայնքին պատկանող գույքը, պարզել են, որ Խնձորուտ համայնքի ղեկավարը այն վատնել է՝ համայնքին պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 1 միլիոն 777 հազար 900 դրամի գույքային վնաս: Այսինքն՝ Ժիրայր Նազարյանին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, այն է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափի յուրացում եւ վատնում կատարելը:

Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի հականիշներով՝ յուրացում, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վայոց ձորի մարզի Խնձորուտ համայնքի նախկին ղեկավար Ժիրայր Նազարյանը, անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, նշեց. «Ախր ոնց ասեմ, համայնքի սեփականությունը բնակիչներին ենք տվել անհատույց, ո՛չ մի կոպեկ, ո՛չ մի մետր չենք ծախսել:

Ուղղակի ավագանի չենք ունեցել, օրենքի ուժով չենք արել: Ես իմ մեղավորությունը զգում եմ այնքանով, որ օրենքի ուժով ավագանու նիստ չեմ անցկացրել, պահեստ չեմ մուտքագրել, այդքանով: Դեռ ծանուցագիր չեմ ստացել, որ գործը դատարան է գնացել, ինչ կորոշի դատարանը, թող որոշի օրենքով, հերիք է՝ արդեն գոհ ենք այս երկրից էլ, այս պետությունից էլ, հերիք չէ՝ աշխատել ենք, մի բան էլ այսպիսի խնդիրների առաջ ենք կանգնել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով