Ի՞նչ հարց են քննարկել նախագահները Ժնևում

«Քաղաքական իրադրությունը Բաքվում և Երևանում թույլ չի տալիս կանխատեսել լուրջ, բովանդակային բանակցություններ Ղարաբաղյան հարցի շուրջ: Երկու երկրների ղեկավարությունները պատրաստվում են ներքաղաքական փոփոխությունների, ինչը թույլ չի տա լուրջ սցենարներ քննարկել Ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ, քանի որ ողջ ուշադրությունը կենտրոնացած է այս հարցի վրա: Կարծում եմ՝ Ժնևում գուցե այս հարցն են քննարկել նախագահները: Նախարարական հանդիպումը, չեմ կարծում, թե բանակցային տրամաբանության շրջանակում է կազմակերպվում, քանի որ դրանց նախաձեռնողները և շահագրգիռներն այսօր համանախագահներն են, որոնք փորձում են ցույց տալ, որ հետևում են իրավիճակին, փորձում են թույլ չտալ բռնկում»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Նալբանդյան-Մամեդյարով կազմակերպվելիք հանդիպման օրակարգին:

Ըստ քաղաքագետի` ներքաղաքական փոփոխություններից հետո Հայաստանը կվերադառնա իր հետապրիլյան` վստահության մեխանիզմների ներդրման պահանջին:

Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ առաջիկա նախարարական հանդիպումը ևս լինելու է հերթական շփումը նախարարների միջև, որն առանց բարձրաստիճան համաձայնությունների՝ էական ազդեցություն չի ունենալու բանակցային գործընթացի վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 «168 Ժամ» թերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով