Թալանել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետի տունը.

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք ժամը 13։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Արշակունյաց պողոտայի 52/2 շենքի բնակարաններից մեկի դուռը և այնտեղից գողացել խոշոր չափի գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետ, 56-ամյա Նաիրա Խալաթյանին։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավթիի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով