«Էրեբունի-Երևան 2799» ծրագրով պայմանավորված` հոկտեմբերի 14-ին առանձին փողոցներում փակ կամ սահմանափակ կլինի տրանսպորտային երթևեկությունը

Загрузка...

Հարգելի երևանցիներ,
հոկտեմբերի 14-ին, «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների ծրագրով պայմանավորված, ժամը 8:00 — 24:00 — ն սահմանափակվելու է երթևեկությունը Էրեբունի փողոցում՝ Ազատամարտիկների — Էրեբունի փողոցների խաչմերուկից մինչև Էրեբունի հրապարակն ընկած հատվածում: Դադարեցվելու է նաև երթևեկությունը նշված ճանապարհահատվածին հարակից բակային ելքերից:

Ժամը 09:00 -22:00 –ն դադարեցվելու է երթևեկությունը Թամանյան փողոցում, ինչպես նաև Իսահակյան փողոցի, Թամանյան փողոցի երթևեկելի մասերի միջև ընկած հատվածում:
Ժամը 15:00 — 19:00 -ն դադարեցվելու է երթևեկությունը Այվազովսկու — Խ. Դաշտենցի փողոցների խաչմերուկից դեպի Էրեբունի հրապարակի ուղղությամբ:


Ժամը 14:30 -18:00 –ն դադարեցվելու է երթևեկությունը Հանրապետության հրապարակում:
Ժամը 14:00 -15:30 –ն դադարեցվելու է երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան և Արամի փողոցների միջև ընկած հատվածում:


Հեծանվավազքի և վազքարշավի անցկացմամբ պայմանավորված` ժամը 17:00-ից 19:00-ն ընկած միջակայքի որոշակի ժամերի դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի, Իտալիայի, Ամիրյան փողոցներում, Մ.Մաշտոցի պողոտայում:


Ժամը 11:30 -14:00 դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի փողոցում:
Ելնելով փողոցների փակ լինելու հանգամանքից` հոկտեմբերի 14-ին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...