«Էրեբունի-Երևան-2799». «Երևան՝ սիրո քաղաք» ծրագիրը մեկնարկել է ջրցան մեքենաների արդեն ավանդական դարձած տոնական շքերթով

«Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2799» տոնական միջոցառումների մեկնարկը, ավանդույթի համաձայն, տրվել է վաղ առավոտից` ջրցան մեքենաների տոնական շքերթով:

Տոնական շնչով ձևավորված ջրցան մեքենաների երթը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից և, անցնելով Մաշտոցի պողատայով, հասել է մինչև Հանրապետության հրապարակ՝ ազդարարելով տոնական օրվա սկիզբը:

Երևանյան փողոցներին «ջրային թարմություն» հաղորդելու և տոնական օրվա գեղեցիկ մեկնարկը տալու գործին սիրով ներգրավվել էին Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության, օպերատիվ ծառայությունների և «Սանիթեք» ընկերության աշխատակիցներն ու շուրջ 70 միավոր հատուկ տեխնիկան: Տոնական երթի ողջ ընթացքն անցավ կանուխ արթնացող երևանցիների հիացական հայացքների և ոգևորող բացականչությունների ներքո։
Լույսդ բարի՛ Սիրո քաղաք Երևա՛ն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով