Էրդողանը դիմել է եվրոպյին

Թուրքիայի նախագահը քննադատելով եվրոպական երկրներում ռասիզմի տարածումը, այդ երկրների պաշտոնատարներին զգուշացրել է, որ նրանց մութ ապագա է սպասվում:

Անկարայից Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռեջեբ Թայիբ Էրդողանը երկուշաբթի օրն Անկարայում Բոսնիա Հերցեգովինայի նախկին նախագահ Ալի Էզաթ Բեգովիչի մեծարման հանդիսության ժամանակ ասել է. «Եվրոպական երկրների ռասիստական քաղաքականությունների պատճառով, նրանց մութ ապագա է սպասում»:

Ելույթի մի այլ բաժնում նա եվրոպական երկրների ղեկավարներին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի իշխանությունների դեմ քայլերը և վերադառնալ ճիշտ ուղղության վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Թուրքիան ԵՄ-ի կարիքը չունի: Ընդհակառակը ԵՄ-ն է, որ զգում է Թուրքիայի կարիքը »,-հայտարարել է Էրդողանը:

Եվրոպական երկրներն, այդ թվում Գերմանիան և Թուրքիայի կառավարության ընդդիմադիր կուսակցություններն Անկարայի իշխանություններին մեղադրում են այն հարցում, որ այդ երկրում անցած տարվա հեղաշրջումը քաղաքական ընդդիմությանը ճնշելու և նրանց հետ հաշվեհարդար տեսնելու միջոց է ծառայեցվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով