«Էդ հլը հարց է, որ հայտարարեիք, որ ԵԱՏՄ-ից դուրս պետք է գանք, 7 տոկոսը կհաղթահարեի՞ք, թե՞ չէ». Էդուարդ Շարմազանովը՝ «Ելքին»

Загрузка...

«Այս հարցն արհեստական օրակարգային հարց է, որովհետև ՀՀ-ում ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր քաղաքական թիմ ներկայացնում է իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները և դրանով ստանում վստահություն, կամ չի ստանում»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» բերած օրինագծի վերաբերյալ նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Է. Շարմազանովի խոսքով՝ խորհրդարանում հայտնված քաղաքական 4 ուժերից առնվազն 3-ը կողմ են արտահայտվել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցմանը. ««Ելք» դաշինքն էլ, չեմ հիշում, որ ընտրությունների ժամանակ բացահայտ խոսել է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: Էդ հլը հարց է, որ հայտարարեիք, որ ԵԱՏՄ-ից դուրս պետք է գանք, 7 տոկոսը կհաղթահարեի՞ք, թե՞ չէ: Հասարակական կարծիքը ձևավորվել է, և կնիքն էլ խփվել է ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ: ՀՀ-ի հասարակության մեծամասնության համար ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր դրված չէ»:

Ըստ Է. Շարմազանովի՝ այս հարցի քննարկման ժամանակ պետք է քննարկվի ոչ թե այն, թե ԵԱՏՄ-ն ինչ է տվել մեզ, այլ՝ թե ի՞նչ կլինի, եթե մենք դուրս գանք ԵԱՏՄ-ից. «Օգո՞ւտ կլինի, թե՞ վնաս: Դուք վնասները հաշվե՞լ եք»:

Խոսելով «Ելքի» բերած քաղաքական շեշտադրումների մասին՝ Է. Շարմազանովն ասաց. «Խոսում ենք տարածքների կորստի և այլնի մասին, նախ մենք պետք է ճշտենք՝ արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը պարտվել է, իսկ հայկական զինված ուժերը կատարել են իրենց վրա դրված պարտավորությունները: Այդ պատերազմից հետո որևէ նոր պայման մեր առաջ չի դրվել»:

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...