Երևանում ԻԻՀ Էնդելարի հանրային դատախազության կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Հոկտեմբերի 24-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 5 շենքի մոտից հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի, 1987 թ. ծնված Մահդի Ն.-ին, որը հուլիսի 3-ից ԻԻՀ Էնդելարի հանրային դատախազության կողմից հետախուզվում էր կաշառքի, յուրացման և խարդախության համար նախատեսված պատիժը խստացնող օրենսգրքի 1-ին հոդվածի մեղադրանքով (խարդախություն, ուրիշի գույքը վաճառելը) նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով