Երևանի ՃՈ պետի տեղակալի հսկողությամբ Պաշտպանության նախարարության առյուծ տղերքը իրենց մաշկի վրա զգացին ամրագոտու կարևորությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Загрузка...

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հանձնարարությամբ Երևանի ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը այցելեց ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համալսարանի սպայական կազմը, ուսանողներն ու պայմանագրային զիծառայողները անձամբ զգացին անվտանգության ամրագոտու պրակտիկ նշանակությունը ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերում:

Համալսարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը շարահրապարակում անձնակազմին ներկայացրեց Երևանի ՃՈ պետի տեղակալին, որից հետո վերջինս շարահրապարակում համառոտ ներկայացրեց ամրագոտու կարևորությունը տրանսպորտային միջոցները վարելու ժամանակ:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...