Եթե էդտեղ նորից բուտկա դնեք, Ձեզանից կյանք ենք խլելու․ տավուշցիները սպառնացել են ընկերության տնօրենին

Վերջին մի քանի ամսում Տավուշի մարզի մի շարք բնակիչներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում Դիլիջանի եւ Իջեւանի անտառներից փայտ դուրս բերել չկարողանալու հետ կապված։

Բանն այն է, որ նրանք տարիներ շարունակ անտառներից վառելափայտ են հանել, վաճառել եւ դրանով ապրել, իսկ հիմա ուժային կառույցները հրահանգ են իջեցրել՝ ապօրինի կերպով անտառներից փայտ դուրս չբերել: Իրավիճակն այնքան էր սրվել, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան 40 դիլիջանցիներ, ի նշան բողոքի, հարձակվել էին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասը հսկող «Պանտերա Սիքյուրիթի» անվտանգության գործակալության պահակակետի վրա, քաշքշել աշխատակիցներին եւ այն այրել։ Դեպքով քրեական գործ էր հարուցվել։

Պարզվում է՝ դիլիջանցիներին վրդովեցրել է հենց այդ նույն օրը կեսօրին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գրասենյակում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշված այն հանգամանքը, թե Հայաստանի ղեկավարի կողմից ուժային կառույցներին և հսկողություն իրականացնող կազմակերպություններին խիստ հանձնարարական է տրվել ուժեղացված միջոցառումներ իրականացնել ապօրինի ծառահատումների դեմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ Տավուշի դատախազ Վիկտոր Գրիգորյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Աբրահամյանը։

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Աբրահամյանը նշում է, որ պահակակետը այրելու դեպքով նախաքննություն է ընթանում, ձերբակալվածներ չկան, թեեւ կարծում է, որ առաջիկա մի քանի օրվա մեջ կբացահայտվի կատարողների ինքնությունը․ «Էս պահին կոնկրետ բան չկա, բայց հնարավոր է, որ երեւա։ Ոչ մեկ ձերբակալված չի, նախաքննություն է գնում։

Մարդկանց կանչում են, խոսեցնում եւ բաց են թողնում, բայց կոնկրետ ձերբակալություն եւ կոնկրետ անձը չկա»։ Արմեն Աբրահամայնի խոսքով՝ հսկողությունը շարունակվում է թե իրենց եւ թե «Պանտերա» անվտանգության գործակալության կողմից, իրենք պայքարում են հենց անտառագողության դեմ։ -Պարոն Աբրահամյան, սա առաջին դեպքը չէ, երբ տավուշցիները իրենց բողոքն են հայտնում անտառից փայտ դուրս բերել չկարողանալու հետ կապված։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խնդրի լուծումը ինչպե՞ս եք տեսնում։ -Էդ հարցերը լուծված ա, թափուկ ա տրամադրված ժողովրդին, իրենց տեղեկանքներով մոտենում են հիմնարկին, մուծումները կատարում են եւ գնում են, անտառից թափուկները տանում են։ Էստեղ պրոբլեմատիկ հարցեր չկան։

5 տեղամասերից էդ թափուկները կարողանում են դուրս բերել։ -Դե եթե կարողանում են թափուկները դուրս բերել, ի՞նչը նրանց չի բավարարում։ -Վրդովմունքի պատճառը կարա լինի նա, որ մարդիկ կան, ովքեր ժամանակին փայտի գործ են արել, ուզում են շարունակական լինի, դրանից ա գալիս վրդովմունքը։ Իսկ նորմալ բնակիչները ոչ բողոքում են, ոչ բան են անում։

Ոնց որ պետք ա, մենք ընդառաջում ենք։ Գալիս եմ էն եզրակացությանը, որ մարդիկ, ովքեր ժամանակին օգտվել են, հիմա ուզում են շարունակական լինի, դրա համար։ Էդ ա նպատակը։ -Ինչքա՞ն գումարով են կարողանում թափուկները դուրս բերել։ 4200-ից սկսած մինչեւ 5400 դրամ, նայած ինչ ծառատեսակ է։ «Պանտերա Սիքյուրիթի» անվտանգության գործակալության տնօրեն Վահե Դարբինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առերեսումներ են կատարվել, եւ գործը բացահայտելը մի քանի օրվա խնդիր է։

Վահե Դարբինյանը նաեւ նշեց, որ սպառնալիքներ են ստացել, որոնք, թեեւ առերես իրեն չեն ասվել․ «Մենք կյանքի սպառնալիքներ ենք ստացել, որ, եթե էդտեղ նորից բուտկա դնեք, Ձեզանից կյանք ենք խլելու։ Իրենք չերեզներով են ասել էդ «Շամախյանի» բնակիչները։ Մեր աշխատակիցները մինչեւ հիմա հարցաքննվում են, սա պետք է անպայման բացահայտվի, չի կարող այսպես մնալ»։

«Պանտերա» ընկերությունը նախատեսում է նույն հատվածում տեղադրել պահակակետ, այն պատրաստ է, բայց քանի որ այրված տեղը դեպքի վայր է համարվում, քննչական գործողություններ են արվում, այժմ չեն տեղադրում։ Վահե Դարբինյանը նաեւ նշեց, որ պահակակետը այրելուց հետո ընկերությունը 400-500 հազար դրամի վնաս է կրել․ «Հարցը այդ գումարը չի, հարցը երեւույթն է, որ մարդիկ չեն կարողանում համակերպվել, որ իրենք արդեն գող չեն, պետք է չգողանան, այլ գլուխները աշխատացնեն, այլ ճանապարհներով գումար աշխատել»

 

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով