Ասանժը հայտնել է Կատալոնիայում 700 հազար լրացված քվեաթերթիկների առգրավման մասին

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Իսպանիայի ուժայինները Կատալոնիայում առգրավել են մոտավորապես 700 հազար լրացված քվեաթերթիկներ, եւ դրանք չեն ներառվել ձայների ընդհանուր պաշվարկում: Այդ մասին նա գրել է իր Twitter-ում՝ չնշելով տեղեկատվոթյան աղբյուրները։

Ասանժը նաեւ նշել է, որ կենտրոնական իշխանությունների կողմից գործադրված բռնությունն ավելացրել է անկախության օգտին արտահայտվածների թվաքանակը եւ միաժամանակ նվազեցրել մասնակցությունը քվեարկությանը: Նա վկայակոչել է Շոտլանդիայի անկախության կողմնակիցների The National հրատարակությունում հրապարակված հարցումը, որն անցկացվել է քվեարկությունից առաջ:

Դրա տվյալներիի համաձայն՝ սկզբնապես ընտրատեղամասեր էր պատրաստվում գալ կատալոնացիների 62 տոկոսը, իսկ անկախության կողմնակիցների ու հակառակորդների ձայների հարաբերակցությունը 83 տոկոս էր առ 16 տոկոս: Ասանժի խոսքով՝ «առջեւում կոշտ դիմակայություն է սպասվում»:

Ավելի վաղ Ասանժը հայտարարել է, որ Կատալոնիայում հանրաքվեի պատճառով սկսվել է առաջին համաշխարհային ինտերնետ-պատերազմը՝ այնտեղ տեղի ունեցողը համարելով Արեւմուտքում խոշորագույն հակամարտությունը մարդկանց ու իշխանությունների միջեւ Բեռլինի պատի անկումից հետո: Կատալոնիայի Ժեներալիտետի (կառավարության) պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտարարել է, որ Իսպանիայից անջատվելու օգտին հանդես է եկել հանրաքվեում քվեարկածների 90 տոկոսը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդամենը դրան մասնակցել է 2,3 մլն մարդ՝ ձայնի իրավունք ունեցող 5,3 մլն քաղաքացիներից: Անկախությանը դեմ է քվեարկել ընտրատեղամասեր եկածների 7,8 տոկոսը, քվեարկության մասնակիցների 2 տոկոսը դատարկ քվեաթերթիկնե է նետել քվեատուփ, քվեաթերթիկների 0,89 տոկոսը փչացված է եղել:

 

168.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով