Առեղծվածային դեպք Արարատում. անհայտ կորած 13-ամյա աղջիկը հայտնել է, որ 17-ամյա տղան իրեն տարել է կիսակառույց շինություն և սեռական հարաբերություն ունեցել. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 28-ին՝ կեսգիշերին, Արարատի մարզի 13-ամյա Անժելա Մ.-ի հարազատները դիմել էին Ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ հոկտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում իրենց երեխան, ով սովորում է 8-րդ դասարանում, դուրս է եկել տանից, գնացել է դպրոց, սակայն չի վերադարձել տուն:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ հոկտեմբերի 28-ին, երեխան վերադառնալով տուն՝ ծնողներին հայտնել է, որ դասերից հետո ինքը վերադարձել է տուն, սակայն ճանապարհին Արարատ քաղաքի ավտոկայանից մի տղա իրեն տարել է Արարատ քաղաքի Մուրացանի փողոցի վերջնամասում գտնվող կիսակառույց շինություն, որտեղ հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություն է ունեցել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով