Աջ ղեկով մեքենաները թող տանեն, Հայաստանից դուրս վաճառեն. Տրանսպորտի նախարար

«Աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու մասին դեռևս որևէ հստակ որոշում չկա, քննարկումներ են ընթանում»,- այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ ինքը փորձել է վարել աջ ղեկով մեքենա, չի կարողացել, անհարմար է: Հայաստանում աջակողման երթևեկություն է և, ըստ նախարարի, պետք է շահագործվեն միայն ձեխ ղեկով մեքենաներ: Դիտարկմանը, թե երբ են շրջանառությունից դուրս են բերվելու աջ ղեկով մեքենաները և արդյոք, աջ ղեկով մեքենա ունեցողները փաստի առաջ չեն կանգնի, նախարարը պատասխանեց. «Ժամանակ կտրամադրվի:

Կարող է 10 տարի, 20 տարի, կարող է 50 տարի ժամանակ տանք: Թող տանեն Հայաստանից դուրս վաճառեն այդ մեքենաները»: Հարցին, թե հնարավո՞ր է, որ աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու շահագործումն արգելելուց հետո ձախ ղեկով մեքենաները կթանկանան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պետությունը հսկողություն կիրականացնի, որպեսզի արհեստական թանկացում չլինի»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ 2025թ.-ից Եվրասիական համաձայնագրերն ուժի մեջ են մտնելու, և Հայաստանը, որպես աջակողյան երթևեկության երկիր, պարտավոր է մինչ այդ լուծել աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու խնդիրը:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով