«Անփութությունը եղել է կոնկրետ անձանց կողմից». նախարարը` հրդեհի մասին

«Դա միտումնավոր չի եղել, ես ինքս համոզված եմ, որ դա եղել է անփութության արդյունք»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Խոսրովի անտառի հրդեհի թեմային՝ ասաց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Նախարարը չբացառեց, որ եղել է հրդեհաշիջման առաջին արձագանքման ոչ արհեստավարժ մոտեցում:

«Էդ ոչ արհեստավարժ մոտեցումը բերել է նրան, ոչ այլ վայրերում է ծավալվել կրակը, ինչին նպաստել է նաև ձորում բռնկված ուժեղ քամին»,-ասաց Տոնոյանը: Նա բացառեց, որ կարող է դիտավորություն լիներ այս հրդեհի բռնկման հարցում:

Մեր հարցին, թե ստացվում է` իր ղեկավարած կառույցի աշխատակիցների ոչ արհեստավարժ աշխատանքի հետևանք է նման ծավալներ ընդունել հրդեհը, նախարարն ասաց. «Հնարավոր է` եղել է նաև այդպիսի անփութություն կամ… չէ, անփութությունը եղել է կոնկրետ անձանց կողմից: Իսկ ոչ արհեստավարժ լինելը պիտի հիմնավորվի արդեն նախաքննության արդյունքում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով