Այսօր հոկտեմբերի 22-ին նա կդառնար 34 տարեկան

Երվանդ Ժակի Ենգիբարյանը ծնվել է 1983 թ հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքում: Մասնագիտությամբ ̀  դերասան, ռեժիսոր։ Երվանդ Ենգիբարյանը ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանի որդին է։ Սովորել և ավարտել է Երևանի թիվ 171 միջնակարգ դպրոցը: 2000 թ. -ին ավարտել է Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնին կից ստուդիայի դերասանական բաժինը: 2006-11 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։

Աշխատել է Յոշկար-Օլա, Նիժնի Նովգորոդ, Մոսկվա քաղաքների թատրոններում՝ որպես դերասան։ 2004-2013 թթ. Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասան։ Նրա մասնակցությամբ հարկ է նշել հետևյալ ներկայացումները ̀

  • Չացկի – «Խելքից պատուհաս»,
  • Խլեստակով – «Ռևիզորը»,
  • Գլումով – «На всякого мудреца довольно простоты»,
  • Եսենին – «Շահանե, դու իմ…»,
  • Ժորժ – «Մորգանի խնամի» և այլ ներկայացումներում։

Նրա կատարած բեմադրությունները

  • Մարդան – «Скандал без антракта»,
  • Գոլդոնի – «Кьоджинские перепалки»,
  • Յախնտով – «Любовь со скелетом»։

Ֆիլմագրություն

Նկարահանվել է «Խեղճ Նաստյան», «Միշտ ասա միշտ», «Ջոկեր», «Տասնմեկ», «Լքյալները», «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարանը», «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալներում։ Նրա վերջին խաղացած դերը «Քայլ ձիով» ֆիլմում էր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մրցանակներ

2013 թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ որպես լավագույն դերասան։

Զոհվել է 2013 թ. հոկտեմբերի 22-ին՝ ավտովթարից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով