Ամեն անգամ ասել են՝ մի հատ նկար բեր, գործ չունես…

«Մեր կրթական ներկայիս համակարգը քանդվում է… Երկու տարի փոխնախարար եմ աշխատել համակարգում, 35 հազար աշխատող կար: Ոչ մի մարդ էդ ընթացքում չի ազատվել, ոչ մի մարդ կուսակցության անդամ չի դարձել:

Ամենաակտիվ տարիներին ՀՀՇ-ի անդամությունը եղել է 7 հազար, երբեք թվի վրա չենք աշխատել, իսկ հիմա ի՞նչ է, ֆալշ թվեր, քաղաքականացված համակարգ»,- կրթական թեմայով քննարկման ժամանակ ասել է ՀԱԿ քարտուղար, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը:

«2008-ի հանրահավաքների ժամանակ հազարներով, կիլոգրամներով ՀՀԿ-ի անդամատոմս էի հավաքում. բերում, նվիրում էի: Սրանք մտածում էին՝ ինչքան շատ մարդ բերեն, ՀՀԿ-ական դարձնեն, էնքան ուժեղ են»,- նշեց Մանուկյանը՝ հայտարարելով, որ 1400 դպրոցներից 1100-ի տնօրեններն այսօր ՀՀԿ անդամ են. «Ուսուցիչներ գիտեմ, ովքեր 3 անգամ ընդունվել են ՀՀԿ-ի շարքերը: Ամեն անգամ ասել են՝ մի հատ նկար բեր, գործ չունես…»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադառնալով բուհերին՝ բանախոսը թվեց ՀՀԿ-ական պաշտոնյաներին, ովքեր այդ կառույցների խորհուրդների նախագահներն են. «Պետհամալսարանի խորհրդի նախագահը ՀՀ նախագահն է, Լեզվաբանական համալսարան՝ նախագահի աշխատակազմի ղեկավար, Տնտեսագիտական համալսարան՝ ԱԺ նախագահ, Մանկավարժակաամն համալսարան՝ վարչապետ և այլն: Սա քաղաքականացված, կուսակցականացված սիստեմ է, որը 100%-ով տիրել է կրթական համակարգը»:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Mamul.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով