Ադրբեջանն Արցախ այցելած CNN-ի հաղորդավարին կներառի «սև ցուցակում»

Պաշտոնական Բաքուն ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենին Արցախ այցելելու պատճառով կներառի «սև ցուցակում»: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, հեղինակավոր CNN հեռուստաընկերության թղթակից Էնթոնի Բուրդենն այցելել է Հայաստան և Արցախ՝ իր «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժ պատրաստելու համար: Բուրդենը հարցազրույցներ է անցկացրել արցախյան Շուշի քաղաքում, մասնավորապես՝ Ջդրդուզի կիրճում, որտեղ նա ճաշակել է ժենգյալով հաց, շիլա, խորոված, տնական յոգուրտ, թթի և հոնի օղի:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

168.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով