Bellingcat և Razm.info. Ադրբեջանում զինապահեստի հրդեհի արբանյակային լուսանկարների վերլուծություն

Օգոստոսի 27-ին Ադրբեջանում հրդեհ և պայթյուններ էին ռազմավարական նշանակության խոշորագույն զինապահեստում: Հեղինակավոր Bellingcat կայքի և Razm.info-ի համատեղ վերլուծությունից պարզ է դառնում, որ վնասը էական է: Մասիս Ինգիլիզյանի և Կարեն Վրթանեսյանի հեղինակած հոդվածի անգլերենով սկզբնաղբյուրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ստորև ներկայացնում ենք Planet Labs ընկերության տրամադրած մի քանի արբանյակային լուսանկար, որոնք արվել են մինչև պայթյունը և պայթյունից հետո:

Ադրբեջանի ՊՆ պնդում էր, թե Գիլյազիի զինապահեստում պայթել է ուտիլիզացիայի ենթակա զինամթերք, և դա որևէ լուրջ վնաս չի կարող հասցնել Ադրբեջանի բանակի մարտունակությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռուս հեղինակ, պաշտոնաթող զինվորական Վիկտոր Բարանեցի «Գլխավոր շտաբն առանց գաղտնիքների» գրքում, նշվում էր, որ ԽՍՀՄ փլուզումից Ադրբեջանին հասավ 11 հազար վագոն զինամթերք, որից 7200-ը՝ Գիլյազիի զինապահեստում (Ադրբեջանի ստացած զինամթերքի ավելի քան 65 տոկոսը

Դատելով արբանյակային լուսանկարներից՝ պայթել են ոչ բոլոր զինապահեստները: Լավ ամրացված բունկերային պահեստներն արտաքնապես վնասված չեն: Սակայն վերգետնյա պահեստների զգալի, եթե ոչ մեծ մասի տեղերում լուսանկարների վրա 25–30 մ տրամագծով փոսեր են երևում:

Պահեստների ճշգրիտ տեղերը որոշելու համար օգտագործել ենք ադրբեջանցի բլոգգեր Սեխավեթ Մամմեդի հրապարակած լուսանկարները դեպքի վայրից, ինչպես նաև Bing Maps-ի մի քանի տարվա հնության արբանյակային լուսանկարները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Planet Labs-ի տրամադրած արբանյակային լուսանկարներից երևում է զինապահեստի ողջ տարածքը պայթյունից առաջ՝ օգոստոսի 23-ին, պայթյունի օրը՝ օգոստոսի 27-ին, և մեկ օր անց տիրող իրավիճակը՝ օգոստոսի 28-ին: Օգոստոսի 27-ի լուսանկարում երևում են հրդեհի օջախներ՝ իրական ժամանակի ռեժիմում՝ ընդգծված դեղին օղակներով:

Ստորև բերված քարտեզում ներկայացված է զինապահեստի տարածքը մինչև պայթյունը՝ 2016 թ. դրությամբ: Կարմիր շրջաններով նշված են այն պահեստները, որոնք այրվել են, դեղինով նշված են այն օբյեկտները, որոնց տեղում կրակի օջախներ են երևում օգոստոսի 27-ին տրամադրված արբանյակային լուսանակրում:

Սև օղակներով նշած են այն օբյեկտները, որոնք ակնհայտորեն տուժել են հրդեհից, սակայն չեն պայթել։ Կանաչ գույնով ընդգծված են ստորգետնյա բունկերները, որոնք կարծես թե չեն վնասվել:

Այստեղից հստակ երևում է զինապահեստի ողջ տարածքում ավերածությունների չափը և վնասի մեծությունը:

Այսպիսով Bellingcat-ի և Razm.info-ի համատեղ վերլուծությունից հստակ երևում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում: Դեպքի վայրից արբանյակային լուսանկարների, նկարների, քարտեզների համադրությունը ցույց է տալիս, որ պահեստների զգալի մասը պայթել է:

Դրա արդյունքում էլ արկերի և հրթիռների կտորները հասել էին զինապահեստից բավականին հեռու տեղակայված 6 ադրբեջանական գյուղերի տարածքր՝ վնասելով նաև շինություններ:

Գիլյազիի զինապահեստում պայթյունների տեղերը

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով