91 տարեկանում մահացել է Playboy ամսագրի հիմնադիրը

Загрузка...

91 տարեկանում մահացել է Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները: Այս մասին ամսագիրը գրել է Twitter-ի իր էջում: Հեֆները ծնվել է 1926թ. ապրիլի 9-ին Չիկագոյում:
Ծառայությունից հետո նա կարճ ժամանակ աշխատել է Esquire ամսագրի գովազդային բաժնում, ապա որոշել ստեղծել իր սեփական ամսագիրը:
Playboy ամսագրի առաջին համարը թողարկվել է 1953թ. դեկտեմբերին, որի շապիկին դերասանուհի Մերիլին Մոնրոն էր:
Ամսագրում, որն ունի ավելի քան կես դարվա պատմություն, տպագրվում էին բազմաթիվ աստղերի (որոնց թվում՝ Սինդի Քրոուֆորդ, Նաոմի Քեմփբել, Շերոն Սթոուն, Դենիս Ռոդման, Թոմի Հիլֆիգեր, Քեվին Սփեյսի, Ջոն Թրավոլտա, Բիլ Գեյթս) լուսանկարներ, հոդվածներ, հարցազրույցներ:

Mamul.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...