42-ամյա հովիվը դարձել է խաբեության զոհ. 3 եզդի նրանից խաբեությամբ յուրացրել են 1 մլն 500 հազար դրամի գառ ու ոչխար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 43-ամյա Անդրանիկ Քալաշյանին վստահված 11 գլուխ գառը, 23 գլուխ ոչխարը խաբեությամբ յուրացնելու փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Բաղրամյանի և Ամասիայի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ սեպտեմբերի 8-ից մինչև սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի բնակիչ՝ 21-ամյա Մրազ Ուսուբյանը յուրացրել է Ա. Քալաշյանին պատկանող գառներն ու ոչխարները։

Ոստիկանները պարզել են, որ Մ. Ուսուբյանը, ով հովիվ է, նախկինում դատված Հրազդան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Խալիլ Մստոյանի ու Հրազդան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Լենա Ուսուբյանի միջոցով յուրացրած գառներն ու ոչխարները իրացրել են, մի մասը՝ Երևան քաղաքում, մի մասը՝ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» կոչվող տարածքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոչխարների առ ու վաճառքով զբաղվող ոմն Լևոնին են նրանք այդ ամենը վաճառել։ Յուրացման պատճառով Ա. Քալաշյանը կրել է 1 մլն 500 հազար դրամի վնաս։ Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ոչխարների առ ու վաճառքով զբաղվող Լևոնի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով