Daily Archives: 29.09.2017

Բարզանիի կուսակցությունը Իսրայելից օգնություն է խնդրել

Իրաքի Քուրդիստանի տարածքի պատասխանատուներին մոտ կանգնած աղբյուրները հայտարարել են , որ Մասուդ Բարզանիի ղեկավարած կուսակցությունը Իսրայելից օգնություն է խնդրել ՝ տարածքի օդանավակայանների փակումը կանխելու համար: Իրաքի կառավարությունը հինգշաբթի օրը հաղորդել է ուրբաթ օրվանից Քուրդիստանի տարածքից մեկնող և այդ տարածք տանող միջազգային բոլոր թռիչքների կասեցման մասին: Դա համարվում է տարածքում անջատման հանրաքվեին հաջորդող Բաղդադի կենտրոնական իշխանության առաջին… Կարդալ ավելին »

Պուտին.«Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ջանքերն արդյունավետ են եղել»

Սեպտեմբերի 28-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.«Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ջանքերն արդյունավետ են եղել»: Նշելով, որ ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսներին երկու երկրի միջև առևտրափոխանակումները 31 տոկոսանոց աճ են արձանագրել, ՌԴ նախագահը հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերություններն էլ ավելի… Կարդալ ավելին »

Ուսանողական բողոքի ակցիա ՝ Թրամփի դեմ

Ամերիկացի ուսանողները բողոքել են կառավարության ռասիստական քաղաքականության դեմ: Հարվարդի Քենեդու անվան համալսարանում ԱՄՆ-ի կրթության նախարար Էլիզաբեթ Բեթսի Դևոսիի ելույթի ժամանակ, բռունցքներ արած բողոքարար ուսանողները պաստառներով իրենց բողոքն են հայտնել նախագահ  Դոնալդ Թրամփի կառավարության ռասիստական քաղաքականությունների դեմ : Ըստ աղբյուրի, երբ Դևոսն իր ելույթում խոսում էր համալսարաններում սեռական ոտնձգությունների հետ կապված հետաքննությունների չեղարկման և վարձակալած դպրոցների վերաբերյալ իր նախագծերի մասին,… Կարդալ ավելին »

Ռոհինգյա մուսուլմանների նավակը խորտակվել է Բանգլադեշում

Մյանմայի մուսուլմաններին տեղափոխող նավակի խորտակման հետևանքով զոհվել է 14 հոգի: Մյանմայի մուսուլմանների իրավիճակի մասին վերջին տեղեկությունների համաձայն, հայտնաբերվել է նավակ, որում եղել է 14 դի: Զոհերից տասը երեխաներ են եղել: Դա այն դեպքում, երբ ավելի վաղ Մյանմայի կառավարությունը տեղեկացրել էր սեպտեմբերի հինգից հետո ռոհինգյա մուսուլմանների նկատմամբ ծայրահեղական բուդդիստների ու այդ երկրի բանակի հարձակումների դադարեցման մասին,… Կարդալ ավելին »

Շվեյցարիայում աճուրդի է հանվել Այվազովսկու ̀ «Տեսարան դեպի Ռևել» կտավը

Շվեյցարիայի KOLLER աճուրդում փորձել են վաճառքի հանել Հովհաննես Այվազովսկու կտավներից մեկը, որը Մոսկվայի Դմիտրևյան կրեմլից գողացվել է 1976 թվականին: «Տեսարան դեպի Ռևել» (օրիգինալ անվանումը՝ «Ծով») կտավն Այվազովսկին ստեղծել է 1845 թվականին: Ինտերպոլի և շվեյցարական ոստիկանության համագործակցության արդյունքում ավելի քան 1 միլիոն նախնական արժեք ունեցող նկարը հանվել է աճուրդից: Այժմ աշխատանքներ են տարվում նկարը Ռուսաստան վերադարձնելու… Կարդալ ավելին »

Ինչ հանգամանքներում և ինչու է այրվել կամ պայթեցվել Արթիկի փոխքաղաքապետին պատկանող մեքենան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արթիկի փոխքաղաքապետ, «Շակալ» մականունով հայտնի Արտակ Հարությունյանին պատկանող արտասահմանյան արտադրության թանկարժեք սառնարանային ֆուռն անհայտ անձն այրել եւ մասամբ պայթեցրել է։ Երեկ չկարողացանք ոստիկանության Արթիկի բաժնից պարզաբանումներ ստանալ այս առիթով, հերթապահ մասից մի քանի անգամ պատասխանեցին, որ ոստիկանապետը Գյումրիում տեղակալների հետ խորհրդակցության է գնացել, իսկ հերթապահ Խաչիկյանը ոչինչ ասել չկարողացավ։ Թեպետ… Կարդալ ավելին »

«ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի այս նախաձեռնությունը իշխանություններին ձեռնտու է». «Առավոտ»

«Առավոտ» թերթի հետ զրույցում «Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով «Ելք»-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը, ասել է. «Խորհրդարանն ըստ էության պռոռուսական է ձևավորվել՝ ամբողջությամբ։ Այս պահին նմանատիպ քայլը հեռանկար չունի, որովհետև իշխանություններն ամբողջովին ռուսական ենթակայության տակ են, սպասել, որ ինչ-որ փոփոխություն կլինի առանց իշխանությունների փոփոխության՝ սխալ է»։ Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի այս… Կարդալ ավելին »

Մայր աթոռը պարզաբանում է, թե ով և ինչի համար է դատի տվել իրենց . «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ում հրապարակված «Քաղաքացին դատի է տվել Եկեղեցուն»նյութի առնչությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը թերթին տվել է հետեւյալ պարզաբանումը: «Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նախկին աշխատակից Տաթեւիկ Գրիգորյանի կողմից գումարի բռնագանձման պահանջի մասին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) դեմ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ներկայացված… Կարդալ ավելին »

Զոհված զինծառայողի եղբայրը մեկ տարի առաջ էր մահացել. ընտանիքը ծանր պայմաններում է ապրում. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Արցախում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող 19-ամյա Սեյրան Սարգսյանը Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ էր: Ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում: Այս մասին մեր զրույցում ասաց գյուղապետ Արարատ Թամրազյանը: «Մեր գյուղի շատ չարքաշ ընտանիքներից մեկն է: Ծնողներն աշխատանք չունեն, երեք որդիներից ավագը մեկ տարի առաջ ավտովթարից էր զոհվել, Սեյրանն… Կարդալ ավելին »