Daily Archives: 28.09.2017

Արտակարգ դեպք Երևանում. «Հին թոնրատուն» արագ սննդի կետի մոտ հնչել են կրակոցներ, կասկածյալը տնօրեն է

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Լենինգրադյան փողոցի «Հին թոնրատուն» արագ սննդի կետից Ոստիկանություն են բերման ենթարկել Լենինգրադյան փողոցի բնակիչ՝ 43-ամյա Հրաչյա Առաքելյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս, ով նշված սննդի կետի տնօրենն է, կասկածվում է սեպտեմբերի 26-ին, ժամը 21։00-ի սահմաններում իր աշխատավայրում գազային ատրճանակից մի… Կարդալ ավելին »

Մասիսի քննիչներն ու ոստիկանները կարճ ժամանակում բացահայտեցին «Քաջ Նազար» հացատան բակում կրակոցների հեղինակին, Lexus-ի մեջ հայտնաբերվել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգը

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մաիսիս քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է սեպտեմբերի 13-ին, գիշերը ժամը 01։00-ի սահմաններում Նորամարգ գյուղի վարչական տարածքում գտնվող «Քաջ Նազար» հացատան բակում տեղի ունեցած վիճաբանության և… Կարդալ ավելին »

Գագիկ Բեգլարյանի 24-ամյա որդին պաշտոն է ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «եր տեղեկություններով՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի որդին՝ Հրանտ Բեգլարյանը, պաշտոն է ստացել։ Նա նշանակվել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։ Փաստորեն, Հրանտ Բեգլարյանը կաշխատի հոր մտերիմի՝ թաղապետ Արա Սադոյանի ղեկավարությամբ։ Նշենք, որ Բեգլարյանի որդին ընդամենը 24 տարեկան է, մեկ տարի առաջ ամուսնացել է հոր մանկության ընկերոջ դստեր… Կարդալ ավելին »

Սասնա ծռերի 18 անդամների գործը կիսվեց

Քիչ առաջ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակեց որոշում, ըստ որի՝ Սասնա ծռերի 18 անդամներից միայն մի մասի դատաքննությունն է ինքն իրականացնելու։ Թե մյուսների գործն ով է քննելու՝ նա չհայտնեց։ Հիշեցնենք, որ Կենտրոնի դատավոր Մեսրոպ Մակյանը 6 ամիս ժամանակով Կենտրոնի դատարանից ուղարկվել է էրեբունու դատարան, և լուրեր կան, որ հենց… Կարդալ ավելին »

Հայ-իրանական ֆիլմը կներկայացվի «Օսկար»-ի

Հայկական ազգային կինոակադեմիան Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի հայկական կողմից կներկայացնի կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման:  Հայալեզու ֆիլմը  Հայաստանի և Իրանի համատեղ արտադրություն է: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Կինոնկարը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, որն ուզում է մոռանալ տարիներ… Կարդալ ավելին »

Մահմեդական երկրները թույլ չեն տա, որ տարածաշրջանում ստեղծվի 2-րդ Իսրայել

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Համենեյի խորհրդական Ալի Էքբեր Վելայեթին, նկատի ունենալով իրաքյան Քուրդիստանին, հայտարարել, որ իրենք Թուրքիայի հետ միասին չեն թողնի տարածաշրջանում ստեղծվի «երկրորդ Իսրայել». փոխանցում է ermenihaber-ը: «Իրաքի ժողովուրդը, Թուրքիան, Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները անպատասխան չեն թողնի սա և կընդդիմանան այս նողկալի երևույթին: Մահմեդական երկրները թույլ չեն տա, որ ստեղծվի երկրորդ Իսրայել»,-ասել… Կարդալ ավելին »

Խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերն ավելացել են

Ջրամբարները սնող ջրային հոսքերը կմաքրվեն. այսպիսի հանձնարարական տվեց այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ըստ նրա` առավել խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերն ավելացել են, ինչի պատճառով առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խախտումների դեպքեր: «Մակերևութային հոսքերը կարգավորելու, ջրամբարների առավել լցվածություն ապահովելու, ոռոգման համար ջրամատակարարման անխափան ապահովման նպատակով հանձնարարում եմ բնապահպանության և Ջրային պետական կոմիտեի նախագահին մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ… Կարդալ ավելին »

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի  29-ին ժամը  10:00-22:00  կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Պ.Սևակի փող. 2, 8 շենքերի` իրենց կոտորակներով, Ահարոնյան փող. 2, 2/1 շենքերի, Հր. Ներսիսյան նրբանցքի շենքերի, անհատական տների, հանրային բաժանորդների, Վ. Վահյան 10-րդ փողոցի, Կ.Ուլնեցի… Կարդալ ավելին »

Սեպտեմբերի 28-ի աստղագուշակ

Խոյ: Բարեհաջող օր է սպասվում: Որքան էլ համարձակ լինեն ձեր ծրագրերը, միևնույն է այսօր կհաջողվի դրանք իրագործել: Այդ հարցում կաջակցեն ոչ միայն աստղերը, այլ նաև մտերիմները, ովքեր ցանկացած իրավիճակում ձեր կողքին կլինեն: Կենսական ներուժը բարձր է, լուրջ առողջական խնդիրներ չեք ունենա: Այսօր հեշտությամբ նոր ծանոթություններ կհաստատեք, լեզու կգտնեք բոլոր նրանց հետ, ում հանդեպ համակրանք չեք… Կարդալ ավելին »

Ինչ է կատարվում «Հայբիզնեսբանկ»-ում. հերթական տուժողը ֆինանսների նախարարությունն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայբիզնեսբանկի» գործունեության շուրջ աղմկալի դատական պրոցեսները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անգամ նախարարություններն են բանկի գործունեության հետ կապված փաստի առաջ հայտնվել, եւ ստիպված են դիմել դատարան: Դեռես 2016թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից գանձել 129 միլիոն… Կարդալ ավելին »