Daily Archives: 27.09.2017

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի լուրջ մրցակցային առավելություններ թե´ տարածաշրջանում, թե´ այլ երկրների համեմատ». ՀՀ վարչապետը մասնակցել է «ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովի բացմանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ՝ «ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովի բացմանը: Ողջունելով մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ամենամյա այս միջոցառումը կարևոր հարթակ է ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր գործարար և ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, համագործակցության խթանման և փորձի փոխանակման համար: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը, առաջնորդվելով տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի… Կարդալ ավելին »

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների և հանրային ծառայության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործունեության վերաբերյալ, ինչպես նաև Տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մասին հարցերը: Առաջին հարցը ԱԱԽ անդամներին զեկուցել են փոխվարչապետ, միջազգային… Կարդալ ավելին »

Դրամահավաքի «դասական» օրինակ օրը ցերեկով

Ի՞նչով է զբաղվում  Արամի 90 հասցեում գտնվող «Զատիկ Կադրային կենտրոն»-ը և ի՞նչի դիմաց է նա գումար հավաքում գործազուրկներից: Բազմաթիվ քաղաքացիներ դիմել են մեր խմբագրություն դժգոհելով վերոնշյալ կենտրոնի մատուցած ծառայություններից և քաղաքացիների հանդեպ իրենց ցուցաբերած վերաբերմունքից: «Զատիկ Կադրային կենտրոն»-ը տալիս է շատ հրապուրիչ աշխատավարձով և պայմաններով աշխատանքի հայտարարություններ, ցանկացողները այցելում են կենտրոն, թողնում են իրենց ինքնակենսագրականները կամ… Կարդալ ավելին »

Միջազգային զանգերի զանգվածային դեպքեր` +252 կոդով սկսվող հեռախոսահամարներից. «Beeline»-ը հորդորում է հետ չզանգել

Հարգելի բաժանորդներ, Տեղեկացնում ենք, որ վերջին օրերին նկատվել են մեր բաժանորդներին ուղղված միջազգային զանգերի զանգվածային դեպքեր` +252 կոդով սկսվող մի շարք հեռախոսահամարներից:☎️ Ընկերության կողմից իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ այդ հեռախոսահամարներից մուտքային զանգերը արգելափակելու ուղղությամբ: Մեկ անգամ ևս հորդորում ենք լինել ուշադիր և +252 կոդով սկսվող անծանոթ համարներին հետ չզանգահարել ՝ միջազգային զանգի տարիֆիկացումից խուսափելու համար։… Կարդալ ավելին »

Իրաքը դադարեցնում է միջազգային չվերթերը Քրդստանից

Իրաքի ավիացիոն իշխանությունները դադարեցնում են միջազգային բոլոր թռիչքները Իրաքյան Քրդստանի Էրբիլ եւ Սուլեյմանիա քաղաքների օդանավակայաններից՝ ինքնավար տարածաշրջանի անկախության հանրաքվեից հետո: Դա հետեւում է Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչության հաղորդագրությունից։ «Սեպտեմբերի 29-ին տեղական ժամանակով ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով 19:00-ին) դեպի Էրբիլ ու Սուլեյմանիա բոլոր չվերթերը եւ այնտեղից բոլոր թռիչքները կկասեցվեն մինչեւ հետագա իրազեկում»,- նշվում է վարչության մամուլի… Կարդալ ավելին »

Ադրբեջանցի ընտանիքների գործերը թվայնացնելու համար ՀՀ կառավարությունը տարածք կտրամադրի

ՀՀ կառավարությունը միգրացիոն պետական ծառայությանը կհատկացնի 2 մլն 700 հազար դրամ` Երեւանի Հրաչյա Քոչարի փողոց 4 շենք, 4/9 հասցեում գտնվող 108 քառ.մետր մակերեսով տարածքը զբաղեցնելու համար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այստեղ պահվում են 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց շուրջ 106 հազար 700 անձնական/ընտանեկան գործեր, եւ այդ տարածքում շարունակվում են դրանց թվայնացման աշխատանքները: Բայց քանի որ ծառայությունը… Կարդալ ավելին »

Խոշոր ավտովթար Երևանի Հերացի փողոցում

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում 45-ամյա Արմեն Արշակյանը Volvo մակնիշի 34 CO 003 համարանիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենայով Հերացի և Կորյունի փողոցների խաչմերուկից դեպի Խանջյանի թունել տանող ճանապարհահատվածում՝ թունելի սկզբնամասում, բախվել է Ford Transit, Mercedes մակնիշի ավտոմեքենաներին, այնուհետև բախվել վերգետնյա կամրջի հենասյուներին և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից… Կարդալ ավելին »

Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած «ոսկե երիտասարդների ռազբորկայից». քննչական բաժինը պարզել է դեպքի հանգամանքները, հայտնաբերվել է գազային ատրճանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ Տիգրան Թամամյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ՝ սեպտեմբերի 25-ին Երևանում՝ Մամիկոնյանց փողոցի թիվ 60 հասցեի դիմաց, տեղի ունեցած խուլիգանության և հնչած կրակոցների փաստով հարուցված քրեական գործի շրջանակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի քննչական բաժնի, Ոստիկանության Արաբկիրի բաժնի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական… Կարդալ ավելին »

Ժիրայր Սէֆիլյանի նամակի զարգացումները. գործիչները կհանդիպե՞ն

Ինչպես հայտնի է՝ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը նամակով դիմել է ՀՀ հասարակական-քաղաքական գործիչներին՝  կոչ անելով համախմբեվել և պայքարել Սերժ Սարգսյանի իշխանության դեմ: Սէֆիլյանի թվարկած անձանց շրջանակը բավականին լայն է՝ պատգամավորներ, կուսակցության ղեկավարներ, հասարակական, մշակութային գործիչներ: Նրանցից շատերն արդեն մեկնաբանություններ են հնչեցրել եւ այս կամ այն կերպ արձագանքել կոչին. մի մասն իրեն չի տեսնում մի… Կարդալ ավելին »

Ժողի ռեկտորը խլել է պատգամավորի բիզնեսը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նկուղային տարածքը երկար տարիներ շահագործվել է «Մելիք Գասպարյան եւ որդիներ» ՍՊԸ-ի կողմից՝ ԲՈՒՀ-ի հետ կնքված համաձայնագրի հիման վրա: Ըստ այդ համաձայնագրի՝ նշված ընկերությունն իրավունք էր ստացել 1997 թվականից մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 1-ն այդ տարածքում իրականացնել գրենական պիտույքների վաճառք: Սակայն վերը նշված պայմանագիրը դեռ չավարտած՝ պատգամավորի ընտանիքին… Կարդալ ավելին »