Daily Archives: 25.09.2017

«ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորմամբ վաղուց չի զբաղվում…»

«Սպասել, որ Հայաստան-Սփյուռք համաժողովը կարող էր միավորել աշխարհի հայերին մի հարցի շուրջ, լուրջ չէ: Մարդիկ, որոնք գտնվում էին համաժողովի դահլիճում, Սփյուռքի չնչին մասն էին կազմում: Այդքան տարբեր մարդկանց հավաքել մեկ վայրում և միասնական աշխատանք իրականացնել, իսկապես շատ դժվար է: Ես չեմ կարող ասել, որ հանդիպման նպատակն իրականացավ, քանի որ ոչ մի լուրջ նպատակ դրված չէր»,-… Կարդալ ավելին »

Տ. Սարգսյան. «Սա աբսուրդ է: Դատավորներին 6-7 ամսով գործուղում են, իսկ նման դատերը սովորաբար տևում են մեկ տարի».

Նաիրիտցիների շահերի պաշտպան Տիգրան Սարգսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց դատական այն քաշքշուկը, որի մեջ իրենք հայտնվել են: Նրա խոսքով` դա արվում է միայն մի նպատակով` դատական նիստերն արհեստականորեն ձգձգելու համար: Ներկայացնելով 3 հոգու գործով դատական նիստը, որը մակագրվել էր Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանին, փաստաբանը նշեց, որ վերջինը մի քանի… Կարդալ ավելին »

Պատահար Արագածավան-Արտենի ճանապարհին. վարորդը տեղում մահացել է

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Արագածավան-Արտենի ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել: Պատահարի հետևանքով վարորդը՝ 1989 թ. ծնված Կառլեն Ավետիսյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

ՌԴ ում իրավապահները բացահայտել են մարդակերների ընտանիք

ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկության արդյունքում Կրասնոդարի մարզում մարդակեր ընտանիք է հայտնաբերվել։ Մարդակեր ընտանիքի սառնարանում հայտնաբերվել է մարդու մարմնի մնացորդների սառեցված  փաթեթներ։ Բացի այդ՝ նրանք պահել են սպանվածների մաշկի կտորներ` պոկված մարմիններից։ Այդ մասին հաղորդում է life.ru-ն` հղում անելով Mash հեռուստաալիքը։ Նշվում է նաև, որ սպանվածների ինքնությունը հնարավոր կինի պարզել միայն ԴՆԹ փորձաքննությունների արդյունքում, եթե… Կարդալ ավելին »

Հայ-թուրքական սահմանը խախտած անձն ազդանշանային համակարգը փորձել է խափանել հատուկ սարքավորման միջոցով. մանրամասներ

Արտաշատի սահմանապահ կետի ռուս սահմանապահները ձերբակալել են Երասխի հատվածում հայ-թուրքական սահմանը հատած անհայտ անձի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ բաժանմունքի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ ազդանշանային համակարգը խափանելու համար ձերբակալվածը փորձել է հատուկ սարքավորում օգտագործել: Ձերբակալման պահին սահմանախախտը դիմադրություն ցույց չի տվել: Անձնական խուզարկության արդյունքում սահմանախախտի մոտ անձը հաստատող փաստաթղթեր… Կարդալ ավելին »

«Նահապետի Աշունը». հուշ-երեկո նվիրված գրող-հրապարակախոս, սցենարիստ, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին

Այսօր, սեպտեմբերի 25-ին` ժամը 19:00, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Նահապետի Աշունը» խորագրով հուշ-երեկոն` նվիրված գրող-հրապարակախոս, սցենարիստ, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին:

Մեծ խնդիրներից խուսափելու համար Գոռ Վարդանյանը դիմել է Դոն Պիպոյին, Վստրեչի Ապերին

Երեւանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը իր դիրքերը ամրապնդելու, քաղաքապետարանից դուրս չմնալու համար շարունակում է ծանոթներ խառնել, դիմել անգամ հեղինակությունների: Սեպտեմբերի 20-ին Գոռ Վարդանյանը «Մուսալեռ » ռեստորանում մասանակցել է Արթուր Աստրյանի՝ Դոն Պիպոյի կազմակերպած խնջույքին, որին եղել են հայտնի հյուրեր Իտալիայից: Խնջույքին մասնակցել էր նաև Արամ Վարդանյանը ՝ Վստրեչի Ապերը: Գոռ Վարդանյանը խնջույքի ժամանակ շփվել է… Կարդալ ավելին »

Թատերականի նկուղային հարկում գործող «Լոտոյի» և «Տոտոյի» գրասենյակների տարածքը ինստիտուտին չի պատկանում դեռ 2006-ից

Մամուլում այսօր ակտիվորեն շրջանառվում է տեղեկությունն այն մասին, որ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում ազարտային խաղերին վարձով տարածքներ են տրամադրում։ Թեմայի հետ կապված Aysor.am-ը մեկնաբանություն էր խնդրել ինստիտուտի հանրային կապերի և տեղեկատվության պատասխանատու Էրիկ Բարսեղյանից, ով հերքել էր լուրը՝ նշելով, որ «այդ տարածքները «Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ ոչ մի կապ… Կարդալ ավելին »

Ալաշկերտ-Շիրակ Սուպերգավաթային հանդիպման վիդեոտեսությունը

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է Հակոբ Տոնոյանի անվան 2017թ. Սուպերգավաթի հանդիպումը Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտի» և Հայաստանի գավաթակիր Գյումրիի «Շիրակի» միջև: Խաղի 80-րդ րոպեին հաշիվը բացել է «Շիրակի» իվուարցի կիսապաշտպան Մուսա Փոլ Բակայոկոն, իսկ 90-րդ րոպեին Մարտուն Մխիթարյանը խփել է իր թիմի երկրորդ գնդակը: «Շիրակի» մամուլի քարտուղարությունը ներկայացնում… Կարդալ ավելին »