Daily Archives: 23.09.2017

ադրբեջանցի պատգամավորը առաջարկել է օղու շիշ կոտրել հայաստանի պատվիրակների գլխին

Միլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հարցերով կոմիտեի անդամ, պատգամավոր Ռաֆայել Ջաբրաիլովը կարծիք է հայտնել, որ հայ պատգամավորները միտումնավոր են բաժակները ձեռքներին լուսանկարվել Բաքվում և լուսանկարները տարածել սոցցանցում, հայտնում է Qafqazinfo-ն: «Կարծում եմ՝ նման լուսանկարները նրանք սադրում են ադրբեջանցիներին, որպեսզի վերջիններս չկարողանան զսպել իրենց և հարձակվեն հայերի վրա: Բաժակները ձեռքներին լուսանկարը հայ պատգամավորներն արել են… Կարդալ ավելին »

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 23-ին ժամը 10.00-14.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Ռոստոմի, Արհեստավորների 1-ին փողոցների, Քրիստափորի փող. 10-ից-70, Զավարյան փող. 20-ից-60, Խորենացի փող. 40/7 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Վեոլիա Ջուր»

Քննիչը մանրամասներ է ներկայացրել 11-ամյա երեխայի մահվան ելքով վթարից. «Հանցանքի հետքով»

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը: Այսպես, ըստ նախաքննության նյութերի, 05.09.2017թ.-ին` Երևան քաղաքի Աճառյան փողոցում, Լ. Հ.-ն, իր վարած «Հունդա» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարելիս խոչընդոտել է Ա. Հ.-ի` «Համմեր» մակնիշի… Կարդալ ավելին »

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատապարտյալներից մեկն ազատ է արձակվել. tert.am

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Հայկ Հարությունյանն ազատ է արձակվել: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից. «Պայմանական վաղաժամկետ ազատմամբ «Սևան» ՔԿՀ-ից Հայկ Հարությունյանն ազատել է արձակվել»: Հայկ Հարությունյանը մեղադրվում էր այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք… Կարդալ ավելին »

Ո՞վ պետք է փոխհատուցի 35 համարի ավտոբուսի վթարից տուժածների բուժման համար. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի N35 ավտոբուսի վարորդը վթարի մասին նշել է, որ հանդիպակաց գոտուց դիմացը մեքենա է հայտնվել, ինքը փախցրել է ավտոբուսը, եւ այն բախվել է պատին: Մեր հարցմանը պատասխանելով ՝ նախնական այս տեղեկությունը հայտնեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ հավելելով, որ քննություն է ընթանում, եւ վթարի… Կարդալ ավելին »

Հայաստանը և Նաուրուն դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Նաուրուի նախագահ, արտաքին գործերի և առևտրի նախարար Բարոն Վաքան ստորագրեցին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։ Նաուրուի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հնարավորություն կընձեռի փոխշահավետ համագործակցություն ծավալել միջազգային հարթակներում:

Հայաստանը և Լիբերիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Լիբերիայի արտգործնախարար Մարջոն Կամարան ստորագրեցին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։ Ստորագրմանը հետևած զրույցի ընթացքում արտգործնախարարներն անդրադարձան միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացմանը։

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց ԱՄՆ նոր համանախագահ Էնդրյու Շոֆերին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ընդգծելով համանախագահության կարևոր առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը հասնելու գործում։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան… Կարդալ ավելին »

«Թուրքիան Երևանի վրա դուրս գալու տարբերակներ է փնտրում». «168 Ժամ»

«Պատահական չէ, որ ՀՀ նախագահն իր ելույթում բարձրացրեց Ցյուրիխյան արձանագրություններից հրաժարվելու հարցը, որը նախատեսում է Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացում։ Ընդհանրապես, պետք է ասել, որ հասունացել է ժամանակը հայ-թուրքական սահմանի բացման համար։ Եթե Թուրքիան ակտիվ բանակցում է Մոսկվայի հետ և ցանկանում է ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր կնքել, ապա Թուրքիայի համար այժմ Հայաստանն ավելի մեծ կարևորություն… Կարդալ ավելին »