Daily Archives: 22.09.2017

Սեպտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցած սպանության հետքերով. հանցագործությունը կատարած և հետախուզվող անձանցից մեկը հայտնաբերվեց

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծավալուն ու հետևողական օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ այսօր Կոտայքի մարզում հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարած և հետախուզվող անձանցից մեկը՝ 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը: Ռաֆիկ Խաչատրյանը ձերբակալված է: Մյուս հետախուզվողներին՝ 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

Սյուզան Ջաղինյանը Բաքվում փորձել է սադրել Արմեն Աշոտյանին եւ Մանե Թանդիլյանին

Այսօր Բաքվում ընթացքող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին ելույթով հանդես է եկել հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: Կոնֆերանսի ընդմիջմանը հայկական պատվիրակությունը նաև հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի տեսագրությունը ներկայումս տեխնիկական պատճառով հնարավոր չէ տրամադրել: Այս մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք մի փոքր ուշ: Մամուլի ասուլիսից հետո լրագրող, տխրահռչակ «Խաղաղության պլատֆորմի» ներկայացուցիչ Սյուզան Ջաղինյանը փորձել է սադրանքների դիմել,… Կարդալ ավելին »

Շահումյանի 2-րդ գերեզմանատան մոտ Nissan-ում հրդեհ է բռնկվել, ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյանի 2-րդ գերեզմանատան մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են… Կարդալ ավելին »

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցներին». ԿԳ նախարարություն

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի ստեղծման համար չի եղել հանրային պահանջարկ։ «Շնորհակալություն ենք հայտնում ԿԳ նախարարությանը մեզ նորից ի մի ժողովելու և կիսատ թողած բազմաթիվ ծրագրերի մասին հիշեցնելու համար։ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջանառության մեջ… Կարդալ ավելին »