Daily Archives: 21.09.2017

Հայրենիքի համար նահատակված հերոսներին Ազգային հերոսի կոչում չեն տվել, իսկ Էդուարդո Էռնեկյանին` շնորհեցին

«Հայրենիքի համար նահատակված Լեոնիդ Ազգալդյանին ու մյուս հերոսներին Ազգային հերոսի կոչում չեն տվել, իսկ Հայաստանի մարզերում Հայփոստի բաժանմունքները փակած, Զվարթնոց օդանավակայանում ծառայությունների գները բարձրացրած Էդուարդո Էռնեկյանին` շնորհեցին: Երբեք չամուսնացած, երեխաներ չունեցող 85-ամյա Էռնեկյանը միգուցե կտակ է գրել ու իր ունեցվածքը կտակել Հայաստանին, ասեք` իմանանք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանն՝ անդրադառնալով ՀՀ նախագահի՝… Կարդալ ավելին »

Ինձ պետք չի, որ Հայաստանում այսինչը, կամ այնինչը ներդրում անի․ Խաչատուր Սուքիասյան. «1in.am»

Այսօր ունենք հզոր, կազմակերպված բանակ, բայց իր թերություններով, ինչպես՝ տնտեսությունը: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց գործարար Խաչատուր Սուքիասյանը: «Բացթողումներ շատ կան, բայց բավականին խորքային բարեփոխումներ են իրականացվել, մեծ աշխատանք է կատարվել: Ապրիլյան պատերազմից հետո մեր տնտեսությունը անկում ապրեց»,- ասաց Սուքիասյանը: Անդրադառնալով Կարեն Կարապետյանի մեկամյա կառավարմանը, նշեց, որ կարևորում է՝ երկրում մթնոլորտ փոխվի, հավասար… Կարդալ ավելին »

«Ուզում ես, որ քո երկրի ղեկավարությունը ունենա բարձր ճաշակ, տխրում ես նրանից, ինչը նրանք խրախուսում են». «Առավոտ»

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը կիսում է մի խումբ մտավորականների կարծիքը, որ վաստակավորի կամ ժողովրդականի կոչումները խորհրդային տարիներից մնացած ծիծաղելի ավանդույթ է: «Բայց քանի որ Հայաստանը չի հրաժարվել դրանից, այնուամենայնիվ, քաղաքականության գործառույթներից մեկը խրախուսելն է այնպիսի վարքագծեր, որոնք ուզում ես, որ շարունակվեն ու շատանան, բերեն պտուղներ ապագա տարիներին: Ցավոք սրտի, վերջին տարիներին ռաբիս ու ռեստորանային երգիչներին,… Կարդալ ավելին »

«Վանո Սիրադեղյանն իմ ավագ ընկերն է եղել». Վ. Գասպարյան

«Ես Վանո Սիրադեղյանի հետ երկար տարիներ աշխատել եմ, նա իմ ավագ ընկերն է եղել և շարունակում է մնալ»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերվում օգտատերերի՝ Վանո Սիրադեղյանի վերադարձը պահանջող գրառումներին: Իսկ երբ լրագրողները հետաքրքրվել են՝ պատրա՞ստ է իր տեղը զիջել ուրիշ… Կարդալ ավելին »

Թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին. կան վիրավորներ.

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շերամի փողոցում, թիվ 35 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4461 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:… Կարդալ ավելին »

ՊՆ-ից բավական խոշոր գումր է հատկացվել Խաչատուրովի առանձնատան համար

«Տունս 600 քմ է, դաչայում ա, կվարտիրես ծախել եմ տունն եմ սարքել» սա նախկին Գլխավոր շտաբի պետ Յուրի . Խաչատուրովի պատասխանն է լրագրողին իր նորակառույց առանձնատան հետ կապված։ Նախկինում անրադարձել էինք թե իրականում ինչ, ումից և ինչ քանակի է իր թիկունքի վարչության պետ Յոլչյանի հետ միասին թալանել այս ազգանվեր պաշտոնյան։ Դրանք են ՊՆ մատակարարվող թելերը,… Կարդալ ավելին »

Դոն Պիպո rules. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգի սկզբում հայտարարվեց, որ դահլիճում են վարչապետ Կարեն Կարապետյանը, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Համերգի ընթացքում հայտնի դարձավ, որ այն կազմակերպվել է գործարար Արթուր Ասատրյանի միջոցներով: Արթուր Ասատրյանն էլ ո՛չ ավելի, ո՛չ պակաս Դոն Պիպո… Կարդալ ավելին »

Անկախություն հանրաքվեի անցկացումից 26 տարի անց

Անկախության հանրաքվեն Հայաստանում անցկացվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։ Որոշվում էր հանրապետությունը ԽՍՀՄ-ից անկախանալու հարցը։ Ընտրողների 99,5 %-ը քվեարկել է անկախության հռչակման օգտին՝ 95% մասնակցության պարագայում։   1990 թվականի 23 օգոստոսին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդն ընդունեց «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը», որը նշանավորեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Հայտարարվեց հանրապետության տարածքում ԽՍՀՄ Սահմանադրության և օրենքների գործունեության դադարեցման մասին։ 1991 թվականի… Կարդալ ավելին »

Ինչպե՞ս կարող է Հայաստանը Թուրքմենստանից գազ ներկրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 17-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Թուրքմենստանում, հանդիպել է երկրի ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ դեռ Երեւանում Սարգսյանն ու Բերդիմուհամեդովը պայմանավորվածություններ են ձեռք բերել թուրքմենական գազ ներկրելու մասին, բնականաբար` ռուսական կողմի հետ պայմանավորվածոության շրջանակներում՝ որպես ԵՏՄ անդամ երկիր։ «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն… Կարդալ ավելին »