Daily Archives: 20.09.2017

Աստղագուշակ սեպտեմբերի 20-ի

Խոյ: Բարենպաստ օր է վաճառելու համար այն իրերը, որոնք այլևս պետք չեն, այն հարմար է նաև հաջող գործարքներ կնքելու համար: Գործնական ակտիվությունն այսօր օգուտ կբերի: Գործարարի ձեր հոտառությանը կնախանձեն անգամ նրանք, ովքեր ամենևին էլ սկսնակ չեն գործում, վերջիններս կփորձեն, ամեն գնով, օգուտ քաղել և համագործակցել ձեզ հետ: Դաշնակիցների ընտրության հարցում առաջնորդվեք գործնական շահերով, մի կողմ… Կարդալ ավելին »

Բուռն քննարկումներից հետո ԵԽԽՎ-ում հետաձգվել է հակահայկական զեկույցի ընդունումը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հայտնել է, որ Փարիզում ընթացող սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստից հայկական կողմին հաջողվել է տապալել ադրբեջանական պատվիրակության անդամ Ֆատալիևայի հակահայկական զեկույցի ընդունումը: Բուռն քննարկումներից հետո հարցի քննարկումը հետաձգվել Է։   Ավելին` թերթի այսօրվա համարում:

Ուշագրավ փաստեր պաշտոնյաների կյանքից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պետական պաշտոնատար անձանց կենսագրականներն ուսումնասիրելիս ուշագրավ դրվագների կարելի է հանդիպել, որոնք այնքան էլ հայտնի չեն հասարակական լայն շրջանակներին, գուցեեւ՝ անհայտ են ընդհանրապես: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, օրինակ, թեեւ ասոցացվում է իրավունքի ու արդարադատության հետ, սակայն առաջին մասնագիտությամբ իրավաբան չէ: Նա երեք բարձրագույն կրթություն ունի՝ ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի… Կարդալ ավելին »

Սուրիկ Խաչատրյանը` Առուշ Առուշանյանի նշանակման մասին. «Իրավունք»

«Իրավունք»-ը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից փորձել է ճշտել՝ ինչ կարծիքի է Գորիսի երիտասարդ քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասին: «Էնպես չի, որ Գորիսի նման գիտամշակութային քաղաքի քաղաքապետը նա պետք է լինի»,-ասել է Լիսկան: Դիտարկմանը, թե Առուշանյանն արդեն Գորիսի միջքաղաքային տրանսպորտն անվճար է դարձրել, վերջինս արձագանքել է. «Դե սա չի նշանակում, որ նա կարող է լավ քաղաքապետ… Կարդալ ավելին »

Ժամկետային զինծառայողները զորամասից բենզին են գողացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայող Նվեր Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. փետրվարին՝ քննությամբ չպարզված օրը, այդ զորամասի ավտոհավաքակայանի հարակից տարածքում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ Վարդան Սարգսյանից եւ Գեւորգ Արշակյանից վաճառելու նպատակով վերցրել է… Կարդալ ավելին »

Ի՞նչու է ցամաքում Արփի լիճը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Շիրակի մարզում գտնվող Արփի լիճը դատարկվում է: Բնապահպաններն ահազանգում են, որ լճից ոռոգման պատրվակով բաց թողնվող ջուրը հիմնականում ուղղվում է դրանից սնվող փոքր ՀԷԿ-երի աշխատանքներին: «Այն պետք է դնել մշտադիտարկումների և ուժեղ վերահսկողության տակ: Կառավարությունում այս խնդիրը բարձրացված է և շուտափույթ լուծում պետք է գտնի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց… Կարդալ ավելին »

Վահրամ Բաղդասարյանի «Նեգր» աջակիցը սպառնում է Արդվի գյուղի բնակիչներին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի քրեական շրջապատը՝ «Նեգրի» գլխավորությամբ, սպառնում է Արդվի գյուղի բնակիչներին: Գյուղացիներին սպառնում են, վախեցնում, փորձում են կաշառելով համոզել, որ արդվեցիներն իրենց դիրքորոշումը փոխեն և համաձայնեն հանքավայրի երկրաբանական ուսումնասիրությունների կատարմանը և ապա հանքավայրի շահագործմանը: Նշենք, որ Արդվիի ոսկու հանքավայրի շահագործամամբ հետաքրքրված է Վահրամ Բաղդասարյանը, իսկ… Կարդալ ավելին »

Նոր զարգացումներ Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով. կալանավորված անձանց կրկին հարցաքննել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի դեմ մահափորձի գործով նոր զարգացումներ են նկատվում: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ սեպտեմբերի 13-ին ազգային անվտանգության ծառայությունը գործով կալանավորված անձանց կրկին հարցաքննել է: Ինչպես հայտնի է՝ մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը Էջմիածնում վնասազերծեց քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու համար 4 անձի, որոնց մեղադրանք է առաջադրվել… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանի թիրախում են հայտնվել Վլադիմիր Գասպարյանն ու Վիգեն Սարգսյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության թիրախում են հայտնվել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Կարեն Կարապետյանի 2018-ի ծրագրերին այս պահին, բացի Սերժ Սարգսյանից, իրական երկու խոչընդոտ կա: Վիգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնի հավակնորդ է, իսկ Վլադիմիր Գասպարյանը մնում է Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ ուժային կառույցի ղեկավարը: Վարչապետն օգոստոսի վերջից ի… Կարդալ ավելին »

Դատարանի նախագահի և Դատական դեպարտամենտի ղեկավարի միջև կոնֆլիկտ է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վերջերս կոնֆլիկտ է եղել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի և ՍԴ անդամ Կիմ Բալայանի որդու՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանի միջև։ Բանն այն է, որ Փոլադյանը Շենգավիթի դատարանում աշխատակազմի ղեկավար է նշանակել իր մարդուն, իսկ Դավիթ Բալայանը ցանկացել է այդ պաշտոնում տեսնել այլ անձի։… Կարդալ ավելին »