Daily Archives: 19.09.2017

«Ռազբորկա» Վովայի Արշակի և բարձրաստիճան ոստիկանի որդիների միջև. խառնվում են գողականները. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, մոտ մեկ շաբաթ առաջ Երևանի ռեստորաններից մեկում «ռազբորկա» է տեղի ունեցել ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետ Ռազմիկ Խանզրադյանի և Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի՝ Վովայի Արշակի որդիների մասնակցությամբ։ Էրեբունիում իրար հետ մեծացած երբեմնի ընկերները մի քիչ տաքացել են, հետո էլ սկսել են վիճաբանել, ինչը վերաճել է ծեծկռտուքի։ Դեպքից… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը պայմանավորվածություն է ձեռք բերել թուրքմենական գազ ներկրելու մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Սերժ Սարգսյանը կիրակի օրը աշխատանքային այցով եղել է Թուրքմենստանում, հանդիպել է նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկման թեմաներից են եղել էներգետիկայի ոլորտում փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերը, նաև անդրադարձ է կատարվել օգոստոսի 24-ին Բերդիմուհամեդովի՝ Հայաստան այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ դեռ Երևանում Սարգսյանն ու… Կարդալ ավելին »

Ով է Վերնիսաժում տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողներից մեկը. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների դեպքից անցել է 5 օր, սակայն հանցագործությունը կատարող երեք անձինք դեռևս իրավապահների կողմից հետախուզվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հետախուզվողներից Ռաֆիկ Խաչատրյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ է, շինարար, ամուսնացած է, ունի երկու երեխա: Մեզ հասած լուրերի համաձայն՝ հենց դեպքի օրը՝ երեկոյան, իրավապահները գնացել… Կարդալ ավելին »

«Փարավոն»-ում քեֆ են արել, բայց Ծառուկյանին չե՞ն հրավիրել Հայաստան-Սփյուռք համաժողովին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները նախօրեին՝ սեպտեմբերի 17-ին շքեղ խնջույքի են մասնակցել Գագիկ Ծառուկյանին պատկանող, Երևան-Աբովյան ավտոճանապարհին գտնվող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Հյուրերի թվում է եղել նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որին առանձնահատուկ ցնծությամբ են դիմավորել: Հետաքրքիր է, որ համաժողովին ներկա չի եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Armtimes.com-ը փորձեց ԲՀԿ-ականների շրջանից… Կարդալ ավելին »

Պետպատվեր չի լինի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը չի հերքում, որ Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ունեն հաշմանդամության 3-րդ խումբ, մոտ ապագայում հնարավորություն չի տրվի ստանալ պետական պատվերով, այսինքն՝ անվճար, բուժօգնություն: Այս կապակցությամբ «ՀԺ»-ի հարցինՀՀ առողջապահության նախարարությունից պատասխանել են. «Նման հարց առաջ են քաշել մարզային առողջապահության կազմակերպիչները՝ նախարարի հետ հանդիպման ժամանակ։ Մի բան պետք է հաշվի… Կարդալ ավելին »