Daily Archives: 16.09.2017

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան  էջում գրում է. Ոստիկանության և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հասցեին վայրահաչողների ուրախությունը փաստորեն շատ կարճ տևեց, քանզի ոստիկանության օպերատիվ աշխատանքները դարձյալ գտնվեցին բարձրության վրա. երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանությունը բացահայտվեց: Եվ առհասարակ, Վլադիմիր Գասպարյանի ոստիկանապետ նշանակվելուց հետո մեզանում տեղի ունեցող ցանկացած հանցագործություն բացահայտվում է ժամերի կամ հաշված օրերի ընթացքում և ոստիկանության… Կարդալ ավելին »

Բացահայտվել են կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքեր.

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող քաղաքացուն կաշառքի դիմաց ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքեր: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում` ոստիկանության պաշտոնյաների: Այսպես, ՀՀ… Կարդալ ավելին »

Շներին կրակելու «առեղծվածը». բնակիչներն ահազանգում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Գիշերային ժամերին մայրաքաղաքում շներին կրակելու տխրահռչակ մեթոդը շարունակվում է: «Դինգո թիմ» ՀԿ–ն Երևանի տարբեր համայնքների բնակիչներից ահազանգեր է ստացել, որ գիշերվա ժամերին եկել ու կրակել են իրենց բակում գտնվող շներին: «Կան մարդիկ, ովքեր պատուհանից տեսել են, բայց մինչև հասել են ներքև, կենդանուն այլևս չեն կարողացել փրկել: Միայն ֆիքսել են, որ կենդանու դին… Կարդալ ավելին »

Գո՛րծ տվեք. նախկին ոստիկանապետը՝ կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության նախկին պետ, ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանն armtimes.com-ի հետ զրույցում խոսելով՝ երեկ Վերնիսաժում տեղի ունեցած ինքնադատաստանի եւ նմանօրինակ շատ դեպքերի մասին, նշեց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի իմաստը չի տեսնում: «Ես ոստիկանապետի փոփոխություն չեմ տեսնում եւ չեմ ուզում, որ մեղքը լրիվ կապվի ոստիկանության հետ: Այս հանցագործությունների հիմքը… Կարդալ ավելին »

Փյունիկի աշակերտները հաղթեցին վարչապետին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի աշակերտները 8 օր դասերի չեն հաճախել: Պատճառն այն է, որ դպրոցի սաների ծնողները դեմ էին իրենց դպրոցը` հարեւան Արտավազդ գյուղի դպրոցի միացմանը եւ իրենց երեխաներին չէին ուղարկում դպրոց: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` սեպտեմբերի 1-ից Փյունիկի դպրոցի աշակերտները պետք է հաճախեին Արտավազդ գյուղի դպրոց:… Կարդալ ավելին »

Հայաստան կայցելի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցչական բացառիկ պատվիրակությունը. «Ամերիկայի ձայն»

Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ այս կիրակի Հայաստան կայցելի Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակություն: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Պատվիրակության կազմում են կոնգրեսական Ֆրանք Փալոնը, ով դեռեւս Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստան էր բերել ամերիկյան օգնություն, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն, կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն, ում նախաձեռնությամբ օրեր առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսը… Կարդալ ավելին »

Կարեն Կարպետյանի ասած գազի արտոնյալ գինը ԵԱՏՄ-ում ամենաթանկն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարա­պետյանը, Ազգային ժողովի այս նստաշրջանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդ­րադառնալով այն խնդրին, որ ԵՏՄ երկրների շարքում Հա­յաստանում գազի սակագ­ներն ամենաբարձրն են՝ հայ­տարարել էր, թե դա պետք է համեմատության մեջ դի­տարկել: «Համեմատությունը պետք է բերել չափման միա­վորով, որովհետև տրանզի­տի գինն ու հեռավորությունը տարբեր են, բայց մենք այսօր բոլոր մատակարարներից, որոնց… Կարդալ ավելին »

Սեպտեմբերի 16-ի աստղագուշակ

Խոյ: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անսովոր իրադարձություններ, որոնք դեռ երկար կմնան ձեր հիշողության մեջ:Այսօր չափազանց զգացմունքային եք, մեծ նշանակություն և կարևորություն կտաք ցանկացած մանրուքի: Սպասվում են հետաքրքիր ծանոթություններ, կհանդիպեք մարդկանց, որոնց հետ շփումից նոր մտահաղացումներ կծնվեն: Օրվա երկրորդ կեսին մի կողմ կդնեք բոլոր խնդիրները, կազմած ծրագրերը և սրտի ուզածի չափ կզվարճանաք: Նման անլուրջ… Կարդալ ավելին »

Ինչո՞վ են զբաղված ՊՆ-ում և ԱԱԾ-ում. սահմանը մի խումբ աֆղաններ են հատել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Հայաստանի պետական սահմանն այնքան էլ պաշտպանված չէ, և հարկ եղած դեպքում կարող են այն ապօրինի ճանապարհով հատել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի հուլիսի 24-ին մի խումբ աֆղաններ Նախիջևանից Արարատի մարզի Երասխ համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ ՊՆ զորամասերից մեկի «Ենթակայան» մարտական դիրքի հարակից մասով հատել են սահմանն… Կարդալ ավելին »