Daily Archives: 14.09.2017

Նախագահը ներկա է գտնվել «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի նոր մասնաշենքի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Դպրոցի օրհնության կարգը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանրակրթական ուսումնական այդ հաստատությունը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին… Կարդալ ավելին »

Կառավարությունը նախատեսում է զիջել պարարտանյութերի և սերմերի դիմաց գյուղացիների կուտակած պարտքերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Գործադիրի ղեկավարը, անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցության զանազան ծրագրերով գյուղացիներին 2012 թվականից տրամադրված պարարտանյութերի և սերմերի դիմաց կուտակված պարտքերի հավաքագրման խնդրին, գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է կառավարության համապատասխան հանձնարարականի ընթացքի մասին,… Կարդալ ավելին »

«Լուծումներ փնտրելիս պետք է լինել առավելագույնս ճկուն և նորարար». Կարեն Կարապետյանը մասնակցել է անցումային շրջանում գտնվող տնտեսությունների զարգացման հիմնահարցերին նվիրված ֆորումին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի բացմանը, որը համատեղ կազմակերպել էին Հայ-ռուսական համալսարանը և Թել Ավիվի Բորիս Մինցի ինստիտուտը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նման քննարկումների, մտքերի և փորձի փոխանակման արդյունքում առաջ են գալիս լուծումներ, որոնք օգտակար են լինում և´ ակադեմիական աշխարհի, և´ կառավարությունների համար՝… Կարդալ ավելին »

Եվրոպա լիգա. օրվա հանդիպումների անոնս

Այսօր կմեկնարկի Եվրոպա լիգայի 2017-2018 մրցաշրջանի խմբային փուլը: Կկայանան 24 հանդիպումներ: Դրանցից 12-ը կմեկնարկեն Երևանի ժամանակով 21:00-ին, մյուս կեսը՝ 23:05: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը մակեդոնական «Վարդարի» հետ կհյուրընկալեն «Զենիթին»: Եվրոպա լիգա, խմբային փուլ, առաջին տուր ժամը՝ 21:00 «Ապոլոն»-«Լիոն» «Ատալանտա»-«Էվերթոն» «Աուստրիա»-«Միլան» «Բասակսեհիր»-«Լուդոգորեց» «Դինամո Կ.»-«Շկենդերբեու» «Կոպենհագեն»-«Լոկոմոտիվ» «Հոֆենհայմ»-«Բրագա» «Ռիեկա»-ԱԷԿ «Սլավիա»-«Մաքաբի, Թել Ավիվ» «Վիլյառեալ»-«Աստանա» «Յանգ… Կարդալ ավելին »

ինչ լուրեր էին հասել Դոն Պիպոյի մարդկանց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա մայիսի 24-ին, երբ ՀՀ ոստիկանությունը վնասազերծեց մի խմբի, որոնք Էջմիածնում բնակարան էին վարձել, ապրում էին Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի տան հարեւանությամբ, որպեսզի սպանեին Դոն Պիպոյին եւ այդ օրը նրա հետ եղած Արամ Վարդանյանին՝ Վստրեչի Ապերին: Նկատենք, որ խմբի մասին ոչ թե իրավապահներն էին պարզել, այլ Դոն Պիպոյի «հետախույզները»: «Ժողովուրդ»… Կարդալ ավելին »

Ըստ հաղորդման` քննիչն ապացույց է կեղծել ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից ապացույց կեղծելու դեպքի առթիվ: Այսպես, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ծանր հանցագործության վերաբերյալ քննվող քրեական գործով վկա Ջ. Հ.-ն 22.08.2017թ.-ին կայացած դատական նիստի ժամանակ տվել է… Կարդալ ավելին »

Մանվել Գրիգորյանի հովանավորյալը «բեսպրիդել» է ստեղծել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էջմիածնում անպատժելիության մթնոլորտը գնալով ավելի է խորանում: Բանն այն է, որ դեռ նախորդ տարվա հունիսին Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանը հարբած վիճակում դանակի սպառնալիքով առեւանգել էր Էջմիածին-Երեւան միկրոավտոբուսներից մեկը՝ ուղեւորներով, ու ջարդուփշուր արել: Դրանից հետո դատարանը Բեյբությանին պարտավորեցրել էր որպես պատճառված վնասի փոխհատուցում 180 հազար դրամ վճարել: Բայց նա ոչ… Կարդալ ավելին »