Daily Archives: 06.09.2017

«Քաղաքապետարանը, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ն ու ԴԱՀԿ-ն մասսաներին հարիֆացնելով, ռեկետով են աշխատում»

«Շատ հաճախ Երևանի քաղաքապետարանը, երբ որ վարչական տույժ նշանակելու մասին որոշում է կայացնում, վարորդներին նույնիսկ չի էլ ծանուցում այդ որոշումների մասին, այլ նրանց մեջքի հետևում դա ուղարկում է ԴԱՀԿ, իսկ ԴԱՀԿ-ն էլ կուրորեն դա միանգամից կատարում է, անգամ չի էլ ստուգում՝ արդյո՞ք բավարար հիմքեր կան վարորդին տուգանելու համար, թե՞ ոչ։ Այս զույգը շատ լավ, մտածված… Կարդալ ավելին »

Աշոտ Ահարոնյանի գրառումը իր ֆեյսբուքյան եջում

<Հրապարակ>-ի այսօրվա խմբագրականի <դիտարկումները> կիսաճշմարտություն տիրաժավորելու հերթական դրսևորումն են: Իսկ կիսաճշմարտությունը, հանրահայտ է, ավելի վտանգավոր է, քան սուտը: Այո՛, ճանապարհային ոստիկանների դյուրակիր տեսախցիկները կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու խնդիր ունեն, բայց՝ ոչ միայն: Ինչպես բազմիցս պարզաբանվել է ոստիկանության կողմից՝ տեսախցիկներն ունեն նաև ճանապարհային ոստիկան- քաղաքացի տարաձայնություններն արձանագրելու ու հետագայում վերլուծելու, կոնկրետ իրավիճակ ֆիքսելու, կոնկրետ խախտման հետ կապված… Կարդալ ավելին »

Բրիտանական ընդդիմությունը Թերեզա Մեյին կոչ է արել հետաքննել Ադրբեջանի կողմից փողերի «լվացումը»

Բրիտանական ընդդիմությունը Թերեզա Մեյին կոչ է արել հետաքննել Ադրբեջանի կողմից փողերի «լվացման» մասին գաղտնազերծված տվյալները, որոնք վկայում են այն մասին, որ 2012-2014 թթ Ադրբեջանի ղեկավարությունը բրիտանական ֆիկտիվ ընկերությունների միջոցով գաղտնի վճարումներ է իրականացրել, հայտնում է The Guardian-ը։ Բրիտանական «Լիբերալ դեմոկրատներ» կուսակցության նախկին առաջնորդ Թիմ Ֆարոնը կոչ է արել հետաքննել այդ տվյալները։ «Հիմա ճիշտ ժամանակն է հրապարակայնորեն… Կարդալ ավելին »

Երևանում մետրոյի վարորդը վրաերթի է ենթարկել մետրոպոլիտենի 38-ամյա աշխատակցին, ով վնասվածքներից մահացել է. tert.am

Սեպտեմբերի 6-ի գիշերը մետրոյի գնացքը Երևանում վրաերթի է ենթարկել աշխատակցին մի քաղաքացու: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Քննչական կոմիտե ահազանգ է ստացվել նույն օրը՝ ժամը 00:15-ին: «Նախնական տվյալների համաձայն՝ ժ.00.15-ին, մետրոպոլիտենի նշված տարածքում հերթական գիշերային պլանային գծային աշխատանքներ իրականացնելու ժամանակ տնտեսական գնացքի մեքենավարը նշված գնացքով վրաերթի է 1979թ ծնված տղամարդուն, ով նույնպես… Կարդալ ավելին »

Գոռ Վարդանյանը փորձում է մենաշնորհել դպրոցներում կարատեի պարապմունքները.

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետի խորհրդական, քաղաքապետարանում չսիրված Գոռ Վարդանյանը լուրջ տարաձայնություններ ունի կարատեի եւ արեւելյան այլ մարտարվեստի ֆեդերացիաների ղեկավարների հետ: Նա հանդիպում է ֆեդերացիայի աշխատակիցների հետ եւ Տարոն Մարգարյանի անունից սաների անձնագրերի պատճեններն է պահանջում։ Ովքեր հրաժարվում  են անձնական տվյալները  փոխանցել, սպառնում է, որ կզրկի դպրոցում պարապելուց, դահլիճից։ Մեր տեղեկություններով՝ այս… Կարդալ ավելին »

Սեպտեմբերի 6-ի աստղագուշակ

Խոյ: Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ:Գործարարի ձեր հոտառությունը վստահաբար չի դավաճանի: Իսկ ստեղծագոծական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում պատկերը փոքր-ինչ այլ է: Հարազատ մարդու հետ ունեցած աննշան վեճը կարող է սկիզբ դնել շատ լուրջ կոնֆլիկտի: Աշխատեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին: Օրվա… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին տնտեսական ռեսուրսները գնալով սպառվում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Արտագաղթի ահռելի ծավալներն իրենց բացասական հետեւանքներն են ունեցել բոլոր բնագավառներում, հատկապես տնտեսության վրա: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում կտրուկ պակասել է աշխատունակ տարիքի բնակչության թիվը, նվազել են աշխատանքային ռեսուրսները, զբաղվածների քանակը: Այսինքն` նվազել է բնակչության այն հատվածը, որ տնտեսության հիմնական շարժիչ ուժն էր, գլխավոր ռեսուրսը. հիմնական աշխատողը, նյութական բարիք ստեղծողը, հարկեր վճարողը եւ,… Կարդալ ավելին »

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք պատմաբանը մրցանակ է ստացել

Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր աշխատություններով հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը արժանացել է ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում գործող «Աշխարհն առանց ցեղասպանության» (World Without Genocide) հասարակական կազմակերպության 2018 թվականի մրցանակին։ Այս մասին հաղորդում է «Ակօս» պարբերականը։ Կազմակերպության ղեկավար Էլեն Քենեդին Աքչամին հղած նամակում նշել է. «Երկար ժամանակ է, ինչ հիացած ենք Օսմանյան պետության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված… Կարդալ ավելին »

Լևոն Ալթունյանը 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը գնահատում է 6. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել է, թե 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը գնահատում է 6: Չնայած, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նա շատ կարճ ժամանակով է գալիս աշխատանքի. մեկ-երկու ժամ մնում է աշխատասենյակում ու հեռանում է: Ալթունյանը, իհարկե, հերքել է այդ լուրերը՝ ասելով. «Ես կասեմ այսպես, առաջին կես տարին միգուցե… Կարդալ ավելին »

Մամալաձեն դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

«Ցիանիդի» գործով մեղադրվող հոգևորական Գիորգի Մամալաձեն  9 տարվա ազատազրկման է դատապարտվել: Շուրջ 8 ամիս տևած քննությունը պարզել է, որ Մամալաձեն դիտավորյալ փորձ է արել սպանել Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք-կաթողիկոս Իլյա երկրորդի քարտուղար Շորենա Թեթրուաշվիլիին։ Ըստ aliq.ge-ի՝ Թբիլիսիի դատարանը վճիռը հրապարակել է առանց Մամալաձեի ներկայության: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան անդրադառնալով խնդրին, հոգևորականին փաստաբանի անվճար ծառայություն է առաջարկել:… Կարդալ ավելին »