Daily Archives: 05.09.2017

Աստղագուշակ սեպտեմբերի 5-ի համար

Խոյ Խոյերին այս օրին կտրամադրի ինտենսիվ շփումների: Շատ դեպքերում ստիպված կլինեք ոչ թե կառավարել ստեղծված իրավիճակը, այլ կողմնորոշվել հանգամանքներով: Հնարավոր է ստիպված լինեք պարզել հարաբերություններ, հաղթահարել բյուրոկրատական քաշքշուկներ: Շրջապատի հետ շփման մեջ կարևոր է ոչ միայն խոսելը, այլև լսելը: Օրվա ընթացքում մեկ անգամ չէ, որ օգնության կհասնի ինտուիցիան: Ցուլ Այսօր շատ Ցուլեր ստիպված կլինեն հանդուրժողականություն… Կարդալ ավելին »

«Դանիայի հետ խաղում տեխնիկական խոտանը շատ էր». Արթուր Պետրոսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կարծիքով Դանիայից կրած 1:4 հաշվով պարտությունը անտեղի սխալների պատճառով է: «Մենք արժանի չէինք նման խոշոր հաշվով պարտության: Բայց իմ կարծիքով պետք է ընդունել այն ինչ որ կա: Խաղը լավ սկսեցինք, սակայն չէինք կարողանում պաքարել բարձրից եկած գնդակների համար: Դանիացիների առաջին գոլը մեր սխալից էր: Անտեղի սխալների պատճառով… Կարդալ ավելին »

Շուտով ևս մեկ հարսանիք քաղաքական էլիտայի մասնակցությամբ. «Ժամանակ»

«ժամանակ» թերթի տեղեկու­թյուններով՝ մոտ օրերս տեղի կունենա ԼՂ նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի դստեր հարսանիքը: Երիտա­սարդը, ում հետ ամուսնանում է Աղաբեկյանի դուստրը, Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղից է, համեստ ընտանիքից: Աղա­բեկյանի դուստրը ամուսնությու­նից հետո մշտական բնակու­թյան կտեղափոխվի Արցախ: Հարսանիքին հրավիրվելու է քաղաքական էլիտան՝ Հայաստանից, Արցախից, ինչպես նա­և Սփյուռքից: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Մխիթարյանը զայրացած լքել է Հանրապետական մարզադաշտը.

Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի E խմբի 8-րդ տուրում Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում երեկ պարտվեց Դանիայի հավաքականին 1:4 հաշվով: երեկ Հայաստան- Դանիա ֆուտբոլային հանդիպումից հետո Հայաստանի ընտրանու ավագ̀ Հենրիխ Մխիթարյանը չի պատասխանել լրագրողների հարցերին և զայրացած լքել է «Հանրապետական» ստադիոնը: Նշենք, որ խաղի ընթացքում Մխիթարյանը բավականին զայրացած էր հանդիպման մրցավարի… Կարդալ ավելին »

«Փարավոնում» է եղել հայաստանյան ողջ իսթեբլիշմենթը` մոտ 600 մարդ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 3-ին «Փարավոնում»  գեներալ Սեյրան Սարոյանի 50-ամյակի հյուրերին դիմավորել է տանկը (մակետը), կողքին՝ յաթրջի արաղ խմող մարտունեցի խարիզմատիկ բիձեք, որ խմել են ու երգել հայրենասիրական երգեր։ Քիչ այն կողմ` պարկերից խրամատ, զինվորների հետ երիտասարդ բուժքույրեր են եղել` իրենց «երգով»։ Սերժ Սարգսյանը Ղարաբաղից հատուկ եկել է ու երկար մնացել, անգամ 2 անգամ… Կարդալ ավելին »

Արկադի Ղուկասյանը խոսել է նախագահական ընտրություններին իր թեկնածության մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը չի բացառում, որ 2020 թվականին կմասնակցի նախագահական ընտրություններին: Օրերս նա մեզ հետ զրույցում դա չէր հերքել՝ նշելով. «Կյանքը շատ բարդ է: Իմ միսիան կատարել եմ Արցախում, և եթե լինի անհրաժեշտություն ու ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծվի, որոշում կկայացնեմ»: Ավելին՝ թերթի այսօրվա համարում:

Որպես քրեական գործը կոծկելու հրահանգ… . «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետի որդու՝ մահվան ելքով վրաերթի դեպքից հետո ո՛չ հայրը՝ Արամ Դանիելյանը պատժվեց, ո՛չ որդին՝ Ռազմիկ Դանիելյանը։ Քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել, իսկ նրա անչափահաս որդուն, որը հոր ծառայողական մեքենայով, առանց վարորդական իրավունքի, վրաերթի էր ենթարկել փողոցում իր գործն անող 58-ամյա մարդուն, ոչ միայն չձերբակալեցին, այլեւ օրերս հյուրընկալել են ՀՀ նախագահի նստավայրում… Կարդալ ավելին »