Daily Archives: 04.09.2017

Ուշագրավ զարգացումներ զինծառայողի ինքնասպանության գործով. ինչ են պատմել ծառայակիցները, և ինչ տարաձայնություն է ունեցել հարազատների հետ

Կապիտան Անդրանիկ Մկրտչյանի ինքնասպանության գործով ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Մեզ հասած տեղեկություններով` իրավապահները հարցաքննության են հրավիրել վերջինիս ընտանիքի անդամներին եւ մտերիմ ընկերներին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կապիտանի մտերիմ ընկերները իրավապահներին հայտնել են, որ դեպքից առաջ Անդրանիկ Մկրտչյանին չեն կարողացել գտնել, զանգահարել են բջջային հեռախոսին, սակայն նա տեւական ժամանակ չի պատասխանել զանգերին, ինչը նրանց մոտ կասկածներ է… Կարդալ ավելին »

Հոգնում ենք պարտվելուց, այսքան անհույս լինելուց… Հայաստան-Դանիա՝ 1:4 (տեսանյութ)

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն անցկացրեց E խմբի 8-րդ տուրի հանդիպումը՝ կրելով 6-րդ պարտությունը: Դանիան մեր հարկի տակ հաղթեց 4:1 հաշվով: Ամեն ինչ լավ էր սկսել. 6-րդ րոպեին Ռուսլան Կորյանը հիասքանչ գոլ խփեց Շմեյխելի դարպասը: Բայց… այդքանով մեզ համար ամեն ինչ ավարտվեց: 11 րոպե անց Թոմաս Դիլեյնին խփեց պատասխան գոլը: Նշենք, որ ընդհանուր առմամբ խաղն… Կարդալ ավելին »

Bellingcat և Razm.info. Ադրբեջանում զինապահեստի հրդեհի արբանյակային լուսանկարների վերլուծություն

Օգոստոսի 27-ին Ադրբեջանում հրդեհ և պայթյուններ էին ռազմավարական նշանակության խոշորագույն զինապահեստում: Հեղինակավոր Bellingcat կայքի և Razm.info-ի համատեղ վերլուծությունից պարզ է դառնում, որ վնասը էական է: Մասիս Ինգիլիզյանի և Կարեն Վրթանեսյանի հեղինակած հոդվածի անգլերենով սկզբնաղբյուրին կարող եք ծանոթանալ այստեղ: Ստորև ներկայացնում ենք Planet Labs ընկերության տրամադրած մի քանի արբանյակային լուսանկար, որոնք արվել են մինչև պայթյունը և պայթյունից… Կարդալ ավելին »

Մեղադրանք է առաջադրվել զորակոչային հանձնաժողովի սրտաբանին

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան փորձագետ-բժշկին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը: Ժամկետային զինծառայողը մահացել էր 2016թ. մայիսի 29-ին. նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր ՊԲ զորամասերից… Կարդալ ավելին »

Պեդրո Ագրոմունդը հրաժեշտ տվեց պաշտոնին

Քիչ առաջ Փարիզում ավարտվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի նիստը, որի ժամանակ Բյուրոն կարևոր որոշում կայացրեց ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացնելու հարցով: Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Բյուրոն հաստատեց հոկտեմբերի 9-ին մեկնարկող` ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգը, և հենց առաջին օրը նիստի բացումից հետո նախատեսվում… Կարդալ ավելին »

Ինչու է ԱՆ-ն թաքցնում «Գարդասիլ» պատվաստանյութի ծանր հետեւանքները. (Տեսանյութ)

«Իրավունքը» մի քանի անգամ առիթ ունեցել է անդրադառնալու, որ 2017 թվականի դեկտեմբերից Հայաստանում իրականացվելու են պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներ՝ 13 տարեկան եւ դրանից բարձր տարիքային խմբի աղջիկներին՝ ամերիկյան Merck ընկերության «Գարդասիլ» պատվաստանյութերով: Եվ արդեն իսկ այս պատվաստանյութը գովազդելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը Շվեդիայից Հայաստան էր հրավիրել պրոֆեսոր ՋՈՀԱԿԻՄ ԴԻԼՆԵՐԻՆ: Վերջինս էլ վստահորեն ընդգծում էր, թե պատվաստանյութը միանգամայն անվտանգ… Կարդալ ավելին »

Մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարի այցը Չինաստան

Սեպտեմբերի 4-ի առավոտյան ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանն այցելել է Պեկինի «Պոլի գրուպ» ընկերություն։ Ընկերությունըն ի թիվս այլ արտադրանքների, նաև զբաղվում է ռազմարդյունաբերական արտադրանքների թողարկմամբ և Չինաստանում խոշորագույններից մեկն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: ՀՀ ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ ընկերությունը պաշտպանական, էներգետիկ և հանքարդյունաբերության, անշարժ գույքի և մշակույթի ոլորտներում մասնագիտացած չինաստանյան խոշորագույն… Կարդալ ավելին »

Կասպրշիկի ուղղությամբ ադրբեջանական կրակոցի մտահոգիչը. 1in.am

Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումը կրակոցներով արգելակելու Ադրբեջանի քայլը գնահատվեց որպես կրակոց ԵԱՀԿ վրա: Ասել, որ այդ գնահատականը տեղին չէ, կլինի սխալ: Իհարկե դա կրակոց է ԵԱՀԿ վրա: Բայց ի՞նչ է ԵԱՀԿ-ն: Այդ հարցը խիստ անորոշ է, որովհետև եթե Ադրբեջանի նման պետությունը կարող է ԵԱՀԿ գրասենյակ փակել Հայաստանում, կնշանակի, որ ԵԱՀԿ-ն այն կառույցն… Կարդալ ավելին »

Սեպտեմբերի 4-ի աստղագուշակ

Խոյ. Օրը հաջող ընթացք կունենա, եթե կարողանաք զերծ մնալ չմտածված քայլերից: Հիշեք, որ ցանկացած գործողություն պետք է կշռադատել, վատ չէր լինի հետևել փորձառու դաշնակիցների և ավագ սերնդի ազգականների խորհուրդներին: Վստահ եղեք, որ նրանք ճիշտ ուղղություն ցույց կտան: Օրվա ընթացքում աճում է ազատության և անկախության հանդեպ ձգտումը, նշանի որոշ ներկայացուցիչներ հասկանում են, որ եկել է նախկին… Կարդալ ավելին »

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Մեծարենցի, Մալաթիա, Բատիկյան, Զոհրապի, Լուկաշինի, Թերլեմեզյան և Սպորտի փողոցները, Լուկաշին թաղ. 1-6 շենքերը, Դավիթաշեն 4-րդ թաղ. 35 շենքը, 10:30-16:30 Քաջազունի փ. 9, 11 շենքերը, Վարդանանց փ. 96-107 սեփական տները… Կարդալ ավելին »