Daily Archives: 02.09.2017

Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Սեպտեմբերի 2-ին ժամը 13:15-ին վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր օգոստոսի 3-ից՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ի Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից:   «Ա1+»

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Սերժ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, արցախահայության և տոնակատարությանը մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության ու արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար… Կարդալ ավելին »

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում և հետևել «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շինաշխատանքների ընթացքին

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Գյումրիում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ մարզում ապահովվել է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 48 տոկոսը, մեկ շնչին ընկնող մարզի տարածքային ՀՆԱ կազմում է 800.9 հազ դրամ:… Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Նիստում քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երեք հայտ: Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է մերժել ներկայացված երեք բողոքը:

Հայկական մշակման լարով անօդաչուն փորձարկվում է Սինգապուրում

Հայկական Instigate Robotics ընկերությունը ներկայացրել է օդում անսահմանափակ ժամանակով թռիչք իրականացնելու համար նախատեսված անօդաչու թռչող սարք, որն աշխատում է լարով: Անօդաչուն ՀՀ ԱԻՆ Armsecurity միջազգային ցուցահանդեսի ժամանակ Ռազմինֆոյի թիմին ներկայացրեց Instigate Robotics ընկերության ինժեներ Արմեն Բաղդասարյանը: Անօդաչուն ոչ թե մարտկոցով է սնուցվում, այլ ունի արտաքին սնուցում՝ լարով: Սարքը ունի նաև նաև լրացուցիչ մարտկոց, որը նախատեսված է ծայրահեղ… Կարդալ ավելին »

Ե՞րբ կհայտարարվի համաներումը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չորս տարի սպասված համաներումը հնարավոր է սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի առիթով էլ չհայտարարվի, եւ այն ձգվի եւս մի քանի ամիս՝ մինչեւ տարեվերջ: ԱԺ ընտրություններից հետո եւ մայիսյան տոների առիթով սպասում կար, որ Սերժ Սարգսյանը համաներման ակտ կստորագրի, եւ այդկերպ կփոխհատուցվի նաեւ այն քրեական հեղինակությունների վաստակը, որոնք ընտրություններում ակտիվ դեր խաղացին եւ… Կարդալ ավելին »

Ռուսաստանն Ադրբեջանին «Իսկանդեր» կվաճառի՞. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Իհարկե, լրիվ բացառել, որ Ռու­սաստանը կարող է «Իսկանդեր»-ներ վաճառել, օրինակ, Ադրբեջանին, չենք կարող, որովհետև դա, ի վերջո, Ռուսաստանի որոշելու հարցն է: Միշտ չէ, որ Ռուսաստա­նը որոշումներ կայացնելիս մեր շահերն է հաշվի առնում»,- այս մա­սին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» մասնագի­տացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ անդրա­դառնալով Ռուսաստանի ռազմա­տեխնիկական համագործակցու­թյան ֆեդերալ… Կարդալ ավելին »

Արաբկիրի հարկայինի պրոբլեմատիկ տեսուչը կոռուպցիոն սկանդալներից «մաքուր է դուրս» գալիս նախագահականում աշխատող քրոջ շնորհիվ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի փոքր եւ միջին չինովնիկների մեծ մասը, որոնք առանձնապես կարեւոր «ֆիգուրներ» չեն, այնուամենայնիվ, կարողանում են իրենց հարազատների համար «տանիք» լինել։ Օրերս հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը տրտնջում էր, թե մի անհաջող, պրոբլեմատիկ տեսուչ կա Արաբկիրի հարկայինում, ով մշտապես հայտնվում է կոռուպցիոն սկանդալների կենտրոնում, սակայն նրանից չեն կարողանում ազատվել, քանի որ քույրը նախագահականում… Կարդալ ավելին »