Daily Archives: 01.09.2017

ԼՂ հակամարտությունը կարող Էր կարգավորված լինել, եթե ընդունվեին ՌԴ առաջարկները. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համոզմունքն Է հայտնել, որ բազմաթիվ հակամարտություններ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, վաղուց կարող Էին կարգավորված լինել, եթե ընդունվեին Ռուսաստանի առաջարկները: Այդ մասին նա հայտարարել Է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների հետ սեպտեմբերի 1­-ին կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»­ը՝ հղում անելով ՏԱՍՍ­-ին: Լավրովն ընդգծել Է, որ Ռուսաստանը պատասխանատու երկիր… Կարդալ ավելին »

«Չի բացառվում՝ Պուտին-Մեդվեդև տանդեմի «հայաֆիկացված» տարբերակը լինի այստեղ». Էդգար Վարդանյան

Հարցազրույց քաղաքագետ, անկախ վերլուծաբան Էդգար Վարդանյանի հետ  – Պարոն Վարդանյան, Սերժ Սարգսյանը երեկ աԱվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, տվել է մի շարք օրենքների քննարկման մեկնարկը, որոնք, ըստ որոշ վերլուծաբանների, կոչված են ապահովելու 2018 թվականի ապրիլից հետո նրա պաշտոնավարումը և իշխանության ղեկին մնալը։ Որքանո՞վ է սա հավանական։ – Իհարկե, չի կարելի բացառել նման զարգացումները։ Խնդիրն այն… Կարդալ ավելին »

Սյունիքում տանը պատրաստված տորթից 10 մարդ է թունավորվել

2017թ. հուլիսին Հայաստանում սննդային թունավորման 5 դեպք է արձանագրվել՝ 16 տուժածով։ Մահվան ելք չի արձանագրվել։ Այս մասին տեղեկանում ենք «Վարակիչ հիվանդությունների, սննդային և քիմիական թունավորումների համաճարակային իրավիճակ» (Հուլիս, 2017) տեղեկագրից, որը հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից։ Սննդային թունավորման (ստաֆիլոկոկով թունավորում) 1 դեպք 10 տուժածով արձանագրվել է Սյունիքի մարզում, և սնկից թունավորման 4 դեպք 6… Կարդալ ավելին »

«Առաջնորդ լինելն այնքան էլ զիլ բան չէ, ստիպված եմ 10 օրը մեկ հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բրիտանական Reuters գործակալությանը տված հարցազրույցում խոստովանել է, որ աշխարհի առաջնորդներից մեկը լինելն այդքան էլ զիլ բան չէ, ինչպես շատերն են պատկերացնում: Մակրոնը, մասնավորապես, օրինակ է բերել, որ ստիպված է լինում 10 օրը մեկ շփվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Դա բնավ էլ զիլ բան չէ: Այդ ես եմ, որ ստիպված… Կարդալ ավելին »

Մետրոպոլիտենը թաքցրե՞լ է եկամուտները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենը թեեւ տեղ է գտել ՀՀ պետական եկամուտների կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում, սակայն այս տարվա առաջին կիսամյակում 150.3 մլն դրամով նվազեցրել է պետական բյուջե կատարած հարկային վճարումները: Եթե այս տարվա եռամսյակում մետրոպոլիտենը պետական բյուջե կատարել է 330 մլն 120 հազար դրամի… Կարդալ ավելին »

Ինչպես է Սեյրան Սարոյանը նախապատրաստվում իր 50-ամյակին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջնականապես որոշվել է` գեներալ Սեյրան Սարոյանի 50-ամյակը նշելու են «Փարավոնում», սեպտեմբերի 3-ին, կոնյակը («Նոյ») կապահովի Գագիկ Ծառուկյանը, չէ՞ որ Սեյրան Սարոյանի հետ քավոր-սանիկ են: Հյուրեր են լինելու ԱՄՆ-ից, Իսրայելից, Ռուսաստանից, Օդեսայից: Թամադան «Որոգայթի» Սարգիսն է: Դրսից երգիչ-երգչուհի չեն հրավիրել: Ժլատությո՞ւն է արել գեներալը՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Չէ, նա միայն հայկական երաժշտություն… Կարդալ ավելին »

Ուշադրություն. տղամարդու վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն

2017 թ. օգոստոսի 31-ին`ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 35-40 տարեկան, անձը չպարզված տղամարդ՝ հասակը մոտ 160–170 սմ, նիհարավուն կազմվածքով, մարմնի վրա հայտնաբերվել են տարբեր դաջվածքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Հագին եղել է մուգ գույնի ջինսե տաբատ, սև կոշիկներ։ Անձի վերաբերյալ… Կարդալ ավելին »

Դավիթ Հարությունյանը ստուգումներ է սկսել ՔԿ վարչությունում. արդյունքները կարող են ցավոտ լինել Արթուր Օսիկյանի համար. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մոտ 10 օր է՝ ստուգում է ԱՆ կազմում գտնվող քրեակատարողական վարչությունը: Լավատեղյակները պնդում են, որ շատ մանրազնին են ստուգում, դեռ եզրակացություն չկա: Արդարադատության նախարարությունից հայտնեցին. «ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայությունը թե՛ քրեակատարողական վարչությունում, թե՛ քրեակատարողական հիմնարկներում մշտապես իրականացնում է ստուգումներ, ուսումնասիրություններ: Դրանք լինում են պլանային,… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանի խոստումներն ու իրականությունը. ներդրումները ավելանալու փոխարեն նվազել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը խոստանում է Հայաստանում 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր ապահովել, որից միայն 830-850 մլն դոլարն այս տարի, պաշտոնական վիճակագրությունը միանգամայն այլ պատկեր է բացահայտել: «Ժողովուրդ»-ը ԱՎԾ-ից պարզեց, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում իրականացվել է 17 մլրդ 267,7 մլն դրամի (մոտ 35.9 մլն դոլարի) ուղղակի ներդրում, մինչդեռ նախորդ… Կարդալ ավելին »

Շատ դպրոցներում այսօր առաջին զանգը չի հնչի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը: Հայաստանի մի շարք դպրոցներում կհնչի առաջին զանգը, կթեւածի տոնական բարձր տրամադրությունը: Շատերը հուզմունքից կարտասվեն՝ առաջին անգամ ոտք դնելով դպրոց: Բայց այդ տրամադրությունն ամենուր չի լինի: Հայաստանյան մարզերի մի շարք բնակավայրերում այս տարի եւս չկան առաջին դասարան հաճախող երեխաներ, իսկ ընդհանրապես շատ դպրոցներում աշակերտների ընդհանուր թիվը… Կարդալ ավելին »