Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին տնտեսական ռեսուրսները գնալով սպառվում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Արտագաղթի ահռելի ծավալներն իրենց բացասական հետեւանքներն են ունեցել բոլոր բնագավառներում, հատկապես տնտեսության վրա: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում կտրուկ պակասել է աշխատունակ տարիքի բնակչության թիվը, նվազել են աշխատանքային ռեսուրսները, զբաղվածների քանակը:

Այսինքն` նվազել է բնակչության այն հատվածը, որ տնտեսության հիմնական շարժիչ ուժն էր, գլխավոր ռեսուրսը. հիմնական աշխատողը, նյութական բարիք ստեղծողը, հարկեր վճարողը եւ, վերջապես, նաեւ սպառողը:

Պաշտոնական վիճակագրության տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանում աշխատունակ տարիքի բնակչության թիվը նվազել է 207 հազարով. 2008թ., Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը 2 մլն 169.9 հազար էր, ապա արդեն 2016թ. այն դարձել է 1 մլն 962.9 հազար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է աշխատանքային ռեսուրսներին, ապա դրանք պակասել են 191,2 հազարով. 2008թ. Հայաստանում աշխատանքային ռեսուրսները կազմել են 2 մլն 202,6 հազար, իսկ արդեն 2016թ. այն հասել է 2 մլն 11,4 հազարի: Այս ցուցանիշները հնարավորություն են տալիս ընդհանուր պատկերացում կազմել Հայաստանից Ս. Սարգսյանի պաշտոնավարման տարիների արտագաղթի իրական ծավալների մասին»:

 

Ավելին` թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով